Facebook   Twitter
 
«Հայկական վերածնունդ»-ը իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները

«Հայկական վերածնունդ»-ը իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները

14 Փետրվարի 2018 - 13:12
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ
ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,
նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,

միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը,

ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:
Ելնելով վերոգրյալից տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

2. Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը:

3.Ամփոփելով վերոշարադրյալը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փաստում է, որ այդուհանդերձ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց շուրջ 60.000 քվե` լինելով առաջինը արտախորհրդարանական ուժերի մեջ, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ նույն կուսակցությունը կարողացել էր հավաքել ավելի քան 20 % քվե Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Կուսակցությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` կուսակցության հիմնադրման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա գործունեության մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հզոր պայթյուն՝ Աֆղանստանի հյուրանոցներից մեկում. կան զոհեր (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 17:31
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի հյուրանոցներից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ Abbtakk-ի՝ պայթյունի հետևանքով մահացել է 3 մարդ, 2 հոգի վիրավորվել է:
«Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով
20 Փետրվարի 2018 - 17:22
«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ էժան ավիատոմսերով:
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
20 Փետրվարի 2018 - 17:19
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019 թվականին կանցկացվի ճապոնական Օսակա քաղաքում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար
20 Փետրվարի 2018 - 17:16
Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։
Մարզերում 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 17:13
Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ մարզերում փետրվարի 12-ից 18-ը 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար
20 Փետրվարի 2018 - 17:10
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս - արևելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված` միջոցառումներ կկազմակերպվեն արտերկրում. նախարար
20 Փետրվարի 2018 - 17:09
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Այսօր հայ ժողովուրդը լծված է պետականաշինության գործին. շարժման առաջամարտիկ
20 Փետրվարի 2018 - 17:05
Իմ կարծիքով Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին:
ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից
20 Փետրվարի 2018 - 17:03
Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներ 2017-ին ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11417
 
Լրահոս`
 
 
 
 
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական