Facebook   Twitter
 
Ժամանակակից արվեստի երևանյան հրավառություն կլինի. Ա. Ամիրյանը՝ «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» ցուցադրության մասին

Ժամանակակից արվեստի երևանյան հրավառություն կլինի. Ա. Ամիրյանը՝ «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» ցուցադրության մասին

14 Փետրվարի 2018 - 13:29
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ ու Մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցադրությունը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Ժամանակակից արվեստի երևանյան հրավառություն կլինի»,-ասաց նախարարը:
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոանի Ռիչուլին նախ շնորհակալություն հայտնեց վստահության և աջակցության համար: «Շատ ուրախ և գոհ եմ, որ այն միտքը, որը կար, իրականություն է դառնում և կոնկրետ գործողությունների վերածվում: Սա շատ կարևոր է երկու այդքան մշակութային երկրի համար ինչպիսին Իտալիան և Հայաստանն են:

Մենք միշտ խոսում ենք մեր մշակույթի անցյալի մասին, սակայն սա նոր ձև է, որ խոսելու ներկայի մասին՝ մշակույթի ձևով»,-ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում ևս կարևորեց այս նախաձեռնությունը: «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացել իր ժամանակակից արվեստը և փոխանակվել կարծիքներով: Այս միջոցառումը կարևոր է հենց ներկայացուցչական առումով, քանի որ մեծ քանակությամբ արվեստագետների այց ենք ակնկալում, որոնք կտեսնեն Հայաստանի ձեռքբերումները»,-ասաց նա և նկատեց, որ հենց ցուցահանդեսի ժամանակահատվածում լինելու է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և այդ հյուրերին ևս կհրավիրեն:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոնը անդրադարձավ այս միջոցառման ներդրումներ ներգրավելու առանձնահատկությանը և հույս հայտնեց, որ այն կբերի արտասահմանյան ներդրողներ: «Սա յուրահատուկ դեպք է, երբ մշակույթի միջոցով ճանաչել կտանք Հայաստանը: Այս ցուցահանդեսի միջոցով մենք Հայաստանը կներկայացնենք արտասահմանյան ներդրողներին»,-ասաց նա:

Անդրադառնալով ցուցահանդեսի լոգոյին՝ նա ասաց, որ կարծես երկու մարդ իրար գրկած լինեն: «Հայաստանը այնքան հյուրընկալ երկիր է, որ կարծես իր գիրկն է առել»,-ասաց նա:

Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոն նախ նկատեց, որ այսօր Սուրբ Վալենտինի օրն է և նշեց, որ սերն է բոլորիս բերել այս ասուլիսին: Նա նշեց, որ նախքան Հայաստան այցը Իտալիայում հանդիպել է մշակույթի նախարարին: «Իտալիան և Հայաստանը երկու դարավոր մշակույթ ունեցող ազգեր են, որոնք քրիստոնեության օրրան են, և այս ծրագիրը ծնվել է Հայաստանի և Հռոմի միջև եղած ամուր կապից»,-ասաց նա:

Ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը ընդգծեց, որ առհասարակ յուրաքանչյուր ցուցահանդես պետք է ունենա իր կոնկրետ նշանակետը, կոնկրետ գաղափարը: Նա նշեց, որ այս ցուցահանեսը չունի որևէ սահմանափակում, թե՛ ժանրային առումով, թե՛ մասնակիցների տարիքային առումով և լինելու են տարբեր սերունդների նկարիչներ:

«Մեր նպատակն է, որ մենք կարողանանք ցույց տալ, թե ինչ է կատարվում հիմա: Ցուցահանդեսը նախ աննախադեպ է և հետաքրքիր ու նորություն կլինի հայերի համար, որոնք համաշխարհային մշակույթը կտեսնեն, և Հայաստանի մշակույթը ներկայացված կլինի, սա մշակույթի փոխանակում է»,-ասաց նա և հույս հայտնեց, որ այս նշանակալի իրադարձությունը մշակութային կապերը Իտալիայի հետ ավելի կամրապնդի:

«Ցուցահանդես-փառատոնը իր տարբեր բաժիններով բաշխված կլինի Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում, մասնավորապես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահը»,-ասաց նա:


tert.am
 
Նմանատիպ նորություններ
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ. Ա. Զեյնալյան
24 Հունվարի 2019 - 10:14
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Գահից հրաժարվելուց հետո Մալայզիայի թագավորն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա»-ից
24 Հունվարի 2019 - 10:13
Գահից հրաժարված Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթողից՝ Օքսանա Վոևոդինայից:
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
«Հրապարակ». Ընդդեմ խաղային բիզնեսի. իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա
24 Հունվարի 2019 - 10:05
«Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
24 Հունվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«Հրապարակ». Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս
24 Հունվարի 2019 - 09:54
«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված:
«Ժողովուրդ». Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգեւատրվել է մարզպետին ներքաղաքական խորհուրդներ տալու համար
24 Հունվարի 2019 - 09:52
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը:
Ուղեբեռի «տոչկա». Նախկինում այս բիզնեսը պատկանում էր միայն Նազիկ Ամիրյանին. «Ժամանակ»
24 Հունվարի 2019 - 09:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:
Միասեռական քաղաքապետը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին
24 Հունվարի 2019 - 09:41
Դեմոկրատ Փիթ Բութիջիչը՝ Ինդիանայում Սաութ Բենդի քաղաքապետը, չորեքշաբթի օրը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15127
 
Լրահոս`