Facebook   Twitter
 
Արա Բաբլոյանը Մոսկվայում մասնակցել է «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Արա Բաբլոյանը Մոսկվայում մասնակցել է «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը

14 Փետրվարի 2018 - 13:50
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշական խորագիր ունի՝ «Միասին»:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Մենք դարեր շարունակ միասին ենք: Անցյալ տարի Հայաստանը եւ Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նոր շրջափուլ մեր ժողովուրդների փառավոր պատմության մեջ: 300 տարի առաջ հիմնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը՝ հոգեւոր կենտրոնը Ռուսաստանի հայերի, որոնք հավատարմորեն ծառայում են իրենց նոր հայրենիքին՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Վերջին քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են՝ հասնելով դաշնակցայինի, որը բավարարում է մեր ժողովուրդների կենսական շահերը եւ ձգտումները:

Մեր երկրների միջպետական հարաբերությունների անկյունաքարն է Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի քսանամյակը նույնպես նշել ենք հոբելյանական 2017 թվականին:

Սիրելի բարեկամներ,

«Միասին» ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական ու նորարարական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ գինեգործությունը, սննդարդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլք: Ներկայացված են թե ընկերություններ, որոնք լավ հայտնի են ռուսաստանյան սպառողին, թե այնպիսիք, որոնք դեռ նոր պետք է իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնեն ռուսական շուկայում:

Ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա հարստացնել մեր երկկողմ համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ՝ փոխադարձաբար միավորելով մեր տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ներուժը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպմանը:

Բարի գալուստ ցուցահանդես, հուսով եմ՝ բոլորդ հետաքրքրված կլինեք»:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի ԶՈՒ-ի պաշտոնական տվյալները Աֆրինում քրդերի կորուստների մասին. սպանվել է 1641 քուրդ զինյալ
19 Փետրվարի 2018 - 15:53
Փետրվարի 18 դրությամբ, Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ. Այդ մասին հայտնում է թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին.
Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:43
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բետիս»-ին:
Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար
19 Փետրվարի 2018 - 15:39
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակն ընդալյնելու առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Շատ բարձրահասակ մարդը» չի կարողացել ֆիլմի ցուցադրությանը մասնակցել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:24
Երկու անչափահասները փորձել են «Սև պանտերայի» կինոսեանսին գնալու համար խարդախություն անել‚ սակայն նրանց բռնացրել են: Նախաձեռնող երիտասարդների տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ձեռք բերել‚ հայտնում է Korrespondent.net-ը:
Ռուսաստանում հայ խոհարարը շաուրմաների պատրաստման ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:15
Ռուսական Անապա քաղաքի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը 3 րոպեում ամենաշատ շաուրմաները պատրաստելու ռեկորդ է սահմանել ռուսական Առաջին ալիքի եթերում «Ես կարող եմ» ("Я могу") հաղորդման ընթացքում‚ հայտնում է Sputnik Armenia-ն:
Կեղտաջրերը խոչընդոտում են «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը. Խառնվել է ՄԻՊ-ը
19 Փետրվարի 2018 - 15:10
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
Բռնաբարությունից պաշտպանող անդրավարտիքներ՝ բռնաբարությունից փրկված աղջկա կողմից (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 15:06
Գերմանական Tecos GmbH ընկերությունն ստեղծել է հատուկ կիսավարտիքներ՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար: Դրանց նախնական 150 օրինակները համացանցում վաճառվել են մի քանի վայրկյանի ընթացքում:
Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Մկրտչյան
19 Փետրվարի 2018 - 15:04
Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11397
 
Լրահոս`