Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր

Տարոն Մարգարյանը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր

14 Փետրվարի 2018 - 14:04
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջնակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնել երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:

«Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում», – նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը շնորհակալութուն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ:

«Երևանը զարգացող քաղաք է և այն ծրագրերը, պարոն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարևոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երևանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիս ամսին նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երևան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով», – նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին նկատել է, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների քանակը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հնագետները Նորվեգիայում վիկինգների գերեզման են գտել 20–մետրանոց նավով
16 Հոկտեմբերի 2018 - 14:55
Հնագետները Նորվեգիայում հայտնաբերել են վիկինգների գերեզման և 20 մետր երկարությամբ նավ, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով The Guardian–ը։ Նշվում է, որ նավով գերեզմանը հայտնաբերվել է հատուկ ռադարի կիրառմամբ։
Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում
16 Հոկտեմբերի 2018 - 14:35
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Զբոսաշրջիկը վանքում պատահմամբ լուսանկարել է գրկախառնված ուրվականներին
16 Հոկտեմբերի 2018 - 14:32
60-ամյա Ռոն Բաուերսը Լինքոնշիր կոմսության Ռևեսբի աբբայությունում զբոսանքի ժամանակ վախեցնող պատկեր է լուսանկարել: Լուսանկարում հնամենի սյուների ֆոնին երկու ուրվականներ գրկախառնվում են, հաղորդում է The Sun-ը:
Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
16 Հոկտեմբերի 2018 - 14:27
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:
Անցկացվել է համաբանակային մրցույթի 2-րդ փուլը
16 Հոկտեմբերի 2018 - 14:24
Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:
Անջելինա Ջոլին շիկահեր է դարձել
16 Հոկտեմբերի 2018 - 14:20
Անջելիա Ջոլին անճանաչելիորեն փոխվել է Come Away ֆանտաստիկ ֆիլմում դերի համար: 43-ամյա դերասանուհին նկարահանման հրապարակում հայտնվել է իր գործընկեր Դևիդ Օյելոուի Instagram-ի էջում: Տղամարդը նկարահանումների վերջին օրվա լուսանկարն է տեղադրել, հաղորդում է Mirror-ը:
Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ
16 Հոկտեմբերի 2018 - 14:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:
Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրգործ իր ունեցվածքի մասով. Վանեցյան
16 Հոկտեմբերի 2018 - 14:05
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա։ Այս մասին այսօր հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ինչո՞ւ ԱԱԾ ընդունելությունների տունը չտրամադրվեց Սերժ Սարգսյանին. պարզաբանում է Արթուր Վանեցյանը
16 Հոկտեմբերի 2018 - 14:01
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դա օրենքի պահանջն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15270
 
Լրահոս`
 
 
 
 
 
Անջելինա Ջոլին շիկահեր է դարձել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր