Facebook   Twitter
 
ԵՏՄ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցության հարթակն ապացուցել է իր կենսունակությունը. Բաբլոյան

ԵՏՄ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցության հարթակն ապացուցել է իր կենսունակությունը. Բաբլոյան

14 Փետրվարի 2018 - 16:08
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ այս այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման համար՝ նշելով, որ այն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություն է:

ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ կապերի ընդլայնման հարցում բարձր է գնահատել խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը՝ այս համատեքստում արժեւորելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Արա Բաբլոյանն առաջարկել է առավել ակտիվացնել միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Խոսելով միջխորհրդարանական միջազգային հարթակներում փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է առավել համակարգված գործակցությունը՝ հիմնված փոխաջակցության վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների խորհրդարանների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Նշելով, որ ավանդական գործընկերային հարաբերություններն ամուր հիմք են հետագա համագործակցության համար՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային եւ կրթական կապերը:

Հանդիպումից հետո Արա Բաբլոյանը եւ Վյաչեսլավ Վոլոդինը մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
20 Փետրվարի 2018 - 17:19
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019 թվականին կանցկացվի ճապոնական Օսակա քաղաքում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար
20 Փետրվարի 2018 - 17:16
Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։
Մարզերում 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (Տեսանյութ)
20 Փետրվարի 2018 - 17:13
Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ մարզերում փետրվարի 12-ից 18-ը 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար
20 Փետրվարի 2018 - 17:10
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս - արևելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված` միջոցառումներ կկազմակերպվեն արտերկրում. նախարար
20 Փետրվարի 2018 - 17:09
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Այսօր հայ ժողովուրդը լծված է պետականաշինության գործին. շարժման առաջամարտիկ
20 Փետրվարի 2018 - 17:05
Իմ կարծիքով Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին:
ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից
20 Փետրվարի 2018 - 17:03
Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներ 2017-ին ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանին Լեհաստանը ցանկապատ կկառուցի
20 Փետրվարի 2018 - 17:01
Լեհաստանը վճռականորեն է տրամադրված երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարի հարցում, որի կրիչներ են հանդիսանում Ուկրաինային և Բելառուսին սահմանակից շրջաններում ապրող վարազները: Այդ վտանգավոր հիվանդությունից ազատվելու համար երկիրը որոշել է ցանկապատ կառուցել սահմանի ամբողջ երկայնքով, հայտնում է ТАСС-ը:
Ապօրինի ձկնորսություն` Ողջի գետում. Կիրառել են էլեկտրական վերարտադրիչ սարք
20 Փետրվարի 2018 - 16:59
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները փետրվարի 18-ին, օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ` 42-ամյա Ա.Ա-ն, 38-ամյա Տ.Ա-ն և 44-ամյա Ա.Ս-ն վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով ներկայացել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի մոտակա հոսող Ողջի գետ և էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի արդյունահանել 6 հատ Կողակ տեսակի ձուկ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11417
 
Լրահոս`
 
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական