Facebook   Twitter
 
«Տարոն Մարգարյանին կանչում էինք՝ չէր գալիս, Զարուհուն ասինք՝ տանի էդ բանկան տա իրան». Նուբարաշենի բնակիչ

«Տարոն Մարգարյանին կանչում էինք՝ չէր գալիս, Զարուհուն ասինք՝ տանի էդ բանկան տա իրան». Նուբարաշենի բնակիչ

14 Փետրվարի 2018 - 16:17
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում բնակվող բնակիչներն արդեն 4 տարի ապրում են գարշահոտության պայմաններում: Բնակիչների պնդմամբ, մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, սակայն, այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
«Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան: Բերդի կանալիզացիան փողոցով գալիս ա, սաղ հայաթներն ա լցվում: Ինֆեկցիայի բուն ա, անգամ պատուհանները բաց թողնել չենք կարողանում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին իրենք են փոխանցել կոյուղաջրով լցված տարաները, որպեսզի դրանք փոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Կանչում էինք՝ չէր գալիս, ասինք, որ տանի էդ բանկան տա իրան: Եթե էդ պաշտոնյաները ընդամենը 5-10 րոպեի ընթացքում էդ հոտից զզվեցին, վատացան, մենք 5 տարի էդ հոտին ո՞նց ենք դիմանում, մենք մարդ չե՞նք: Ի՞նչ շնորհք ա, որ կնոջ վրա ձեռք բարձրացնեն, ապտակեն, էդ տղամարդու անելու բան ա՞, հազիվ աքլորանում են, փոխանակ գործ անեն»:

Բնակիչների խոսքով, կոյուղաջրից առաջացած գարշահոտն անտանելի է դառնում առավոտյան եւ ցերեկը ժամը 17:00-ին. «Իրիկունը հինգից հետո անհնար է դուրս գալ, ահավոր հոտ է ընկնում, երբ կալանավորներին լողացնում են էդ ժամին, ջուրը սաղ գալիս ա ստեղ, դուռ պատուհան սաղ փակում ենք, ներս ենք գնում»:

Բացի գարշահոտությունից բնակիչներին անհանգստացնում են մոծակները. տարբեր ձեւերով փորձում են պայքարել դրանց դեմ, բայց ոչինչ չի օգնում. «Մեծ մոծակներ կան, ամբողջ տունը արյունլվիկ ա լինում, սատկացնում ենք, որ երեխեքին չգզեն: Կծում են երեխեքին ինֆեկցիա կրող մոծակները, բայց ու՞մ պետքն ա... դեղեր ենք առնում, որ երեխեքին բուժենք, չհիվանդանան»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Երբ փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդամներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան:

 
Նմանատիպ նորություններ
Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու
20 Օգոստոսի 2018 - 00:02
Քունը մեր օրգանիզմի հիմնական գործընթացներից մեկն է։
Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. Արմեն Աշոտյան
19 Օգոստոսի 2018 - 23:58
Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտելու իրավունքը։
Չնայած արգելքին` վարորդները խախտումներ են անում․ ճանապարհային ոստիկանությունը դիմել է դատախազություն
19 Օգոստոսի 2018 - 23:43
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարելով ՃՈ արգելքները` ազատ շրջել են հանրապետությունում:
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը խորհրդավոր սարկոֆագից
19 Օգոստոսի 2018 - 23:39
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը, որոնք հուլիս ամսին հայտնաբերվել էին միջերկրածովյան Ալեքսնդրիա քաղաքում՝ սեւ գրանիտե սարկոֆագի մեջ, փոխանցում է AP-ն:
Տաթեւիկ Ադումյանը՝ հումորային կերպարում
19 Օգոստոսի 2018 - 23:37
Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ տարբեր ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ:
Ավտովթար Աշտարակում
19 Օգոստոսի 2018 - 23:25
Օգոստոսի 19-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ
19 Օգոստոսի 2018 - 23:08
Ուզում եք, որ Ձեր սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմ ու գրավի՞չ լինեն, մի թերագնահատեք ինքներդ Ձեզ, ամեն ինչ հենց Ձեր ձեռքերում է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կուղղորդեն:
Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադար կնքելու մասին
19 Օգոստոսի 2018 - 23:06
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է իսլամական Կուրբան Բայրամ տոնակատարությամբ պայմանավորված «Թալիբան» շարժման հետ հրադադար կնքելու մասին և կոչ է արել թալիբներին փոխզիջման գնալ:
Սմբուկի օգտակար և բուժիչ հատկությունները
19 Օգոստոսի 2018 - 22:49
Ամառային ամիսներին ամենից շատ օգտագործվող բանջարեղեններից մեկը սմբուկն է, որը հայտնի է նաև առողջարար և օգտակար հատկություններով, որոնք էլ ներկայացրել է beextrahealthynow.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12866
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ավտովթար Աշտարակում
Հասարակություն