Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանը ներկայացրել է «Տետրիս» խաղի ստեղծման նախապատմությունը

Արմեն Սարգսյանը ներկայացրել է «Տետրիս» խաղի ստեղծման նախապատմությունը

14 Փետրվարի 2018 - 16:23
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում: «Մեկը, օրինակ, ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել «Տետրիս» կոչվող խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- եզրափակեց Սարգսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր
21 Նոյեմբերի 2018 - 14:55
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում են ունեցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
«էդ տնտեսական ակտիվության ցուցանիշն մեր ինչին է պետք». Փաշինյանը՝ ձկնարդյունաբերության մասին
21 Նոյեմբերի 2018 - 14:53
Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Խելագար հրմշտոց և ծեծկռտուք. ինչպես է աշխարհում անցնում Black Friday-ն
21 Նոյեմբերի 2018 - 14:39
Խոշոր զեղչերի համաշխարհային օրը՝ «Սև ուրբաթն» այս տարի կանցկացվի նոյեմբերի 23-ին:
Ես Հայաստանից մեկնելու եմ. Գեւորգ Կոստանյան
21 Նոյեմբերի 2018 - 14:32
Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երկրից երբեք չեմ գնալու։
Մարադոնան կարող է դառնալ Ուսեյն Բոլթի մարզիչը
21 Նոյեմբերի 2018 - 14:24
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում:
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 տոկոս աճ է գրանցել. դա եղել է արտադրության հաշվին. Փաշինյան
21 Նոյեմբերի 2018 - 14:16
Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, եւ ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետեւյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում եւ տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մեր բանակցություններն ընթանում են սահմանին բոլոր երկրների հետ գները համադրելի դարձնելու ուղղությամբ. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին
21 Նոյեմբերի 2018 - 14:06
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և ինքը նոր բան չի կարող ասել:
Ջուրը չթռած հոպ չանենք, բայց քննարկման փուլում են մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. Փաշինյան
21 Նոյեմբերի 2018 - 14:00
Չեմ ուզում ջուրը չթռած հոպ անենք, բայց այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման եւ իրականացման փուլում են մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր՝ հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում տեղի չի ունենա. նախարարությունը մերժել է առաջարկը
21 Նոյեմբերի 2018 - 13:52
ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14078
 
Լրահոս`