Facebook   Twitter
 
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ (Լուսանկարներ)

Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ (Լուսանկարներ)

14 Փետրվարի 2018 - 22:31
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ այս այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման համար՝ նշելով, որ այն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություն է:

ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ կապերի ընդլայնման հարցում բարձր է գնահատել խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը՝ այս համատեքստում արժեւորելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Արա Բաբլոյանն առաջարկել է առավել ակտիվացնել միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Խոսելով միջխորհրդարանական միջազգային հարթակներում փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է առավել համակարգված գործակցությունը՝ հիմնված փոխաջակցության վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների խորհրդարանների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Նշելով, որ ավանդական գործընկերային հարաբերություններն ամուր հիմք են հետագա համագործակցության համար՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային եւ կրթական կապերը:

Հանդիպումից հետո Արա Բաբլոյանը եւ Վյաչեսլավ Վոլոդինը մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մակրոնը հանդես է եկել հաջակցություն Վենեսուելայում հակակառավարական ցույցերի
24 Հունվարի 2019 - 15:47
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 24-ին Twitter-ի իր էջում հաղորդագրություն է զետեղել հաջակցություն Վենեսուելայում անցկացվող հակակառավարական ցույցերի։
Պրահայում գիշերային քաղաքապետ եւ գիշերային կյանքի զարգացման հանձնաժողով է հայտնվել
24 Հունվարի 2019 - 15:43
Պրահայի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել գիշերային քաղաքապետի պաշտոնի եւ գիշերային կյանքի զարգացման հանձնաժողովի ստեղծմանը, գրում է «Եվրոպուլսը»:
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նարեկ Մալյանի դեմ
24 Հունվարի 2019 - 15:36
Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
24 Հունվարի 2019 - 15:32
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ռուսաստանը ավիապարկը կթարմացնի տեղական 1-ին արտադրության 5-րդ սերնդի կործանիչներով․ «ՏԱՍՍ» (Տեսանյութ)
24 Հունվարի 2019 - 15:29
Ռուսաստանի ՊՆ–ն և տեղի «Միավորված ավիաշինական կորպորացիան» 13 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիր կկնքեն 2020 թվականին։ Սա նման երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել էր նախորդ տարի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայում սեփական աղբյուրին։
Պոմպեո. ՆԱՏՕ-ի երկրները Թրամփի ճնշմամբ ևս մոտ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար
24 Հունվարի 2019 - 15:29
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշման շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ 100 միլիարդ դոլար են փնտրել-գտել պաշտպանության համար, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցh ժամանակ:
Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը (Լուսանկարներ)
24 Հունվարի 2019 - 15:26
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման ընթացքին։
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու, պահելու համար
24 Հունվարի 2019 - 15:20
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 39-ամյա բնակչին:
Աշխարհի դպրոցականների մեկ երրորդը բախվում է ծաղրանքների
24 Հունվարի 2019 - 15:18
Աշխարհի յուրաքանչյուր երրորդ աշակերտ, առնվազն ամիսը մեկ անգամ, դպրոցում ծաղրանքների, հոգեբանական և ֆիզիկական բռնության զոհ է դառնում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18676
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Կանաչ Թալին» ծրագրի՝ հանրային քննարկում
Հասարակություն, Բնապահպանություն, Համայնքներ
 
 
2018 թվականին համայնքներում 8.9 %-ով ավելի շատ սեփական եկամուտներ է հավաքագրվել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ