Facebook   Twitter
 
Համացանցի միջոցով երեխաների սեռական շահագործման դեմքերն աննախադեպ մասշտաբների են հասել

Համացանցի միջոցով երեխաների սեռական շահագործման դեմքերն աննախադեպ մասշտաբների են հասել

14 Փետրվարի 2018 - 22:47
Համացանցի միջոցով երեխաների սեռական շահագործման եւ թրաֆիքինգի դեպքերն աննախադեպ մասշտաբների են հասել, քանի որ տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս մեղավորներին անպատիժ մնալ:
Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կողմից նախաձեռնած WeProtect կազմակերպության հաշվետվությունում, որը ներառում է նաեւ կառավարություններին, բարեգործական կազմակերպություններին եւ տեխնոլոգիական ընկերություններին, փոխանցում է Reuters-ը:

Հետազոտության համաձայն՝ էժանագին արագ ինտերնետի գլոբալ տարածումը եւ բջջային հեռախոսների մասնաբաժնի ավելացումը սնում են կիբերսեքսի եւ թրաֆիքինգի աճը, որոնք «ժամանակակից ստրկության դաժան ձեւ» են դարձել: Միացյալ Թագավորությունից եւ Միացյալ Նահանգներից մինչեւ Հնդկաստան եւ Ֆիլիպիններիժ երեխաները սեռական բռնության են ենթարկվում ուղիղ եթերում եւ վաճառվում են սեռական հաճույքների համար: Հաճախ դա տեղի է ունենում սոցիալական ցանցերի եւ դասակարգված գովազդային կայքերի միջոցով:

Թեեւ գլոբալ մակարդակում նման հանցագործությունների ծավալների մասին որեւէ ապացույց չկա, UNICEF-ի տվյալներով, տարեկան 1.8 մլն երեխա է սեքս թրաֆիքինգի ենթարկվում:

Համացանցի միջոցով երեխաների նկատմամբ սեռական բռնությունը եւ թրաֆիքինգը բարդ խնդիր է, քանի որ հանցագործությունները դուրս են գալիս երկրների միջեւ սահմանափակ կորդինացմամբ սահմաններից, մինչդեռ հանցագործները նորագույն տեխնոլոգիաներ են օգտագործում իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ լինելու համար, նշվում է WeProtect-ի զեկույցում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:26
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու:
Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին
17 Հոկտեմբերի 2018 - 10:18
Այ այսպես պետք է օրը սկսել։
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար». Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
17 Հոկտեմբերի 2018 - 10:13
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ
17 Հոկտեմբերի 2018 - 10:02
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:
Խոշոր հրդեհ Աբովյանում. Հանրակացարանից տարհանվել է 60 բնակիչ, կան տուժածներ
17 Հոկտեմբերի 2018 - 09:55
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր
17 Հոկտեմբերի 2018 - 09:07
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա պատմությունն անխզելիորեն կապված է 1987թ․ հոկտեմբերի 17-ի հետ։
Հրդեհ Քանաքեռավան գյուղում. այրվել է վագոն-տնակը
17 Հոկտեմբերի 2018 - 08:35
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «7-րդ բրիգադ» կոչվող տարածքում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13668
 
Լրահոս`