Facebook   Twitter
 
Արհեստական կուսաթաղանթ՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Արհեստական կուսաթաղանթ՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

14 Փետրվարի 2018 - 22:58
Արհեստական կուսաթաղանթ՝ մի՞ֆ, թե՞ իրականություն. սեքսոպաթոլոգը դնում է բոլոր խոսակցությունների վերջակետը
Ցավոք սրտի մեր իրականության մեջ նեղ անձնական և ամուսնական կյանքի ինտիմ մանրամասնությունները դառնում են ամբողջ գերդաստանի և հարազատների քննարկման առարկա:Հաճախ որոշ մարդիկ շփոթում են մարմնական /սոմատիկ "անատոմիական"/ կուսությունը՝ հոգեկան /մտքի/ անաղարտության հետ: Սակայն որքան էլ խուսափելու լինենք, այս խնդիրը կարծես դրված է մեր գեների մեջ:Կարծում եմ մեր հասարակության մեջ չկա որևէ երիտասարդ՝ տղա թե աղջիկ, որ կյանքի մի շրջանում, թեկուզ ներքուստ, չմտածի այս հարցի շուրջ. մի կողմից կենսաբանական սեքսուալ կիրքն է պոռթկում, պայմանավորված սեռական հորմոնների գերակտիվ արտադրությամբ, մյուս կողմից՝ հասարակությունը, ավանդույթները և հետագա ամուսնական կյանքի անբարենպաստ կանխատեսումը ճնշում և արգելակում են այն:

Սա բժշկա-կենսաբանական տեսանկյունից բարդագույն իրավիճակ է, ինչը կարող է գերլարված փսիխոէմոցիոնալ ֆոն ստեղծել և ի վերջո հյուծել անձի նյարդահոգեկան պաշտպանական մեխանիզմները: Գերարժեքային դերակատարում տալով անատոմիական կառուցվածքին՝ հաճախ բաց են թողնում առավել կարևորագույնը,մարդկային պարզ և անկեղծ փոխհարաբերությունը:Եվ ահա այս իրավիճակում իհարկե գտնվում են արտասահմանյան սեքս ինդուստրիայում գերշահույթներ ստացող ընկերություններ,որոնք իրենց իսկ բիզնեսի համար ստեղծել են "արհեստական կուսաթաղանթ հավաքածուն":

Ըստ արտադրողների կողմից ներկայացվող նկարագրության/ դրանք հիմնականում Չինական արտադրության են/, այն հատուկ թաղանթային կառուցվածք է, որն իր մեջ պարունակում է կարմիր/արյան գույնին նմանեցված/ հեղուկ, ճիշտ այն քանակության,որն անհրաժեշտ է իմիտացիայի համար, տեղադրվում է ինքնուրույն, պլանավորվող սեռական հարաբերությունից մոտ 25 րոպե առաջ,որից հետո այն ուռչում է և ձեռք է բերում "իրական" կուսաթաղանթի հատկություններ: Պետք է ասել ,որ եթե տեղի չի ունենում սեռական ակտ,այն 2-3 ժամ հետո ներծծվում է:

Ահա ինչերի են պատրաստ մարդիկ,միայն թե բավարարեն ժամանակի ընթացքում մեծացող պահանջարկը.կարծում եմ մի պահ պետք է կանգ առնել, խորհել,մտորել և ապավինել սեփական սրտի ձայնին, չէ՞ որ այն երբեք ձեզ չի խաբի…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Լուսանկարներ)
14 Օգոստոսի 2018 - 12:24
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը: Նրանք վանկարկում էին «Ցմահ Ռոբերտ մարդասպան, Ռոբերտ սիկտիր»:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
Իսպանիայում վրացի և հայ օրենքով գողեր են ձերբակալվել
14 Օգոստոսի 2018 - 11:55
Իսպանիայի Մարբելյա քաղաքում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են վրացի օրենքով գողեր` 40-ամյա Դավիթ Կարդավան և 29-ամյա Լաշա Բարատելին. հայտնում է Спутник Грузия-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12791
 
Լրահոս`