Facebook   Twitter
 
Առաջին ժամադրությունից հետո սեքսին պատրաստ է 65-ն անց յուրաքանչյուր երրորդը

Առաջին ժամադրությունից հետո սեքսին պատրաստ է 65-ն անց յուրաքանչյուր երրորդը

14 Փետրվարի 2018 - 23:51
Տարեց մարդիկ սեքսից ամենեւին չեն հրաժարվում. 65 տարեկանից մեծ յուրաքանչյուր երրորդ թոշակառուն առաջին ժամադրությունից հետո արդեն պատրաստ է նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել:
Նրանցից շատերը երիտասարդ տարիներին բախվել են սեքսուալ իսկական հեղափոխության հետ, սակայն դրանից հետո անցած տասնյակ տարիներին սեքսի հանդեպ նրանց վերաբերմունքն ավելի պահպանողական չի դարձել: Անցյալ դարի 40-ական եւ 50-ական թվականների սերունդի թոշակառուների մեծամասնությունը չի հոգնել սիրով զբաղվելուց, հայտնում է BBC-ն:

Հետազոտության համաձայն, որին մասնակցել են 65 տարեկանից մեծ 2 հազարից ավելի բրիտանացիներ, 52 տոկոսը համարում է, որ իր ներկայիս կյանքում սեքսը անբավարար է: Ըստ որում՝ 10 տոկոսից ավելին թոշակի գնալուց հետո մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել, մինչդեռ շատ երիտասարդների կարծիքով՝ սեքսուալ կյանքն ընդհանրապես դադարում է: Հարցվածների մոտ երրորդ մասը պնդում է, որ պատրաստ է առաջին ժամադրությանը նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել:

Հետազոտության հեղինակները համարում են, որ այն ամբողջությամբ շրջում է տարեցների կյանքում սեքսի մասին հանրության ավանդական պատկերացումը: Այսօր թոշակառուները սեքսուալապես ավելի ակտիվ են, քան շատերին թվում է: Սեքսը, ժամադրությունները եւ հարաբերությունները կարող են բարդ լինել, բայց սա առիթ չէ դրանից տաիքի պատճառով հրաժարվելու համար: Եվ եթե մարդիկ 65 տարեկանից հետո դադարեցնում են որոշ երկարաժամկետ հարաբերությունները, էլ ավելի մեծ պատրաստակամությամբ են նորերը սկսում:

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ 80 տարեկանից մեծ միայն յուրաքանչյուր 6-րդ թոշակառուի կյանքում բավարար քանակությամբ սեքս կա: 75 տարեկանից մեծ թոշակառուների 10 տոկոսը վերջին 10 տարում մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել:

Ակնհայտ է, որ տարեցները հարմարվում են զուգընկերներ գտնելու ժամանակակից մեթոդներին: Օրինակ՝ 65-ն անց թոշակառուների գրեթե երրորդ մասը, որոնք նոր հարաբերություններ են սկսել, իրենց զուգընկերների հետ համացանցում են ծանոթացել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ քննադատելու փոխարեն պետք է գործել. Սոֆյա Պողոսյան
27 Ապրիլի 2018 - 10:13
Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարին կից Սոֆյան թողել է հետևյալ մեկնաբանությունը.
Մահացել է պետական գործիչ, նախին պատգամավոր Միսակ Մկրտչյանը
27 Ապրիլի 2018 - 09:42
Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների եւ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լեւոնի Մկրտչյանը:
Քիմ Քարդաշյանի ինտիմ լուսանկարները պայթեցրել են համացանցը (Լուսանկարներ 18+)
27 Ապրիլի 2018 - 09:40
Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է բաց լուսանկարների շարք, որոնցում ցուցադրել է իր մարմինը: Լուսանկարները տեղադրվել են նրա Instagram-ի էջում:
Տղամարդկանց փոթորկի և ճանապարհի բույրով օծանելիքներ են առաջարկում
27 Ապրիլի 2018 - 09:32
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված առաջին հավաքածուն՝ Les Parfums Louis Vuitton-ը։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթին (Տեսանյութ)
27 Ապրիլի 2018 - 09:30
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Տեղադրված տեսանյութը երեկ՝ Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթից հատված է:
Ապրիլի 27-ի ռոմանտիկ հորոսկոպը
27 Ապրիլի 2018 - 09:27
ԽՈՅԵՐ

Այսօր դուք պետք է սթափ գնահատեք իրավիճակն ու արագ կայացնեք կարեւոր որոշումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11040
 
Լրահոս`