Facebook   Twitter
 
Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել

Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել

21 Փետրվարի 2018 - 23:59
Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել :
Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Իր հերթին, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների եւ տարածքների՝ փորձագետների եւ ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:

Կոռուպցիայի ընկալման համաթիվն օգտագործում է 0-ից մինչեւ 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր:

Այս տարի Համաթիվը ցույց է տվել, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդը 50 միավորից պակաս է հավաքել, մինչդեռ ԿԸՀ միջին արդյունքը 43 բալ է կազմել:

Նշվում է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ փորձերին, շատ երկրներ այս պայքարում չափազանց դանդաղ են ընթանում:

Վերջին վեց տարվա ընթացքում մի քանի երկրներ կարողացել են ԿԸՀ-ում զգալիորեն բարելավել իրենց արդյունքները: Այդ երկրներն են՝ Կոտ դ'Իվուարը, Սենեգալը եւ Միացյալ Թագավորությունը, միեւնույն ժամանակ, որոշ երկրներ վատթարացրել են իրենց ցուցանիշները, դրանք են`Սիրիան, Եմենը եւ Ավստրալիան:

Այս տարի վարկանիշում ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան եւ Դանիան` համապատասխանաբար 89 եւ 88 միավորով: Սիրիան, Հարավային Սուդանը եւ Սոմալին վարկանիշի վերջում են հայտնվել, համապատասխանաբար, 14, 12 եւ 9 միավորներով: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արեւմտյան Եվրոպա է, որտեղ պետությունների միջին արդյունքը 66 միավոր է: Ամենավատ իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է (միջին միավորը 32 է) եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում (միջին միավորը 34 է):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:48
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Տարօրինակ է բիզնեսի ներկայացուցիչների ներգրավումը նախարարության խորհրդատուների աշխատանքում
24 Սեպտեմբերի 2018 - 22:32
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվեց, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13404
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն