Facebook   Twitter
 
Շիրակի մարզում սերմացուի դիմաց բնակիչների վճարումները հափշտակվել են. քրգործ է հարուցվել

Շիրակի մարզում սերմացուի դիմաց բնակիչների վճարումները հափշտակվել են. քրգործ է հարուցվել

05 Մարտի 2018 - 14:35
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, որի ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարած և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին` նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2016թթ. «Հայաստանի Հանրապետության 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկարատելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հանդեպ կուտակվել է 118,8 մլն դրամ գումարի չափով պարտք: Այդ պատճառով կազմակերպությունը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել ՀՀ Շիրակի մարզպետարանից բռնագանձել 129.641.760 ՀՀ դրամ գումար:

ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականների հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» թիվ 1585-Ն որոշմամբ` պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց ձևավորված 118.891.720 ՀՀ դրամի պարտքերի հավաքագրման գործընթացը դադարեցվել է:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի «Հովունի» համայնքը 2014-2016 թվականների ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր` 3.360.000 ՀՀ դրամ:

Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնիքված ու ստորագրված ցուցակների համաձայն` համայնքի թվով 37 բնակչների հատկացվել է ընդհանուր 21000 (քսանմեկ հազար) կգ սերմացու, որի դիմաց կուտակված պարտքը կազմել է 3.360.000 ՀՀ դրամ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հետևյալ խախտումները.

1.Համայնքի թվով 13 բնակիչներ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թ. Մ.-ին են հանձնել ընդհանուր 892.000 ՀՀ դրամ գումար, որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրվել, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, իսկ նշված անձանց անվամբ կուտակված պարտավորությունները չեն զրոյացվել:

2. Համայնքի թվով 11 բնակիչներ իրենց կողմից ստանձնված՝ սերմացուի դիմաց կուտակված շուրջ 752.000 ՀՀ դրամ գումարի պարտավորությունները փոխհատուցել են բնեղենով (համայնքի ղեկավարին հանձնել են ցորեն), որոնք նույնպես փաստաթղթային ձևակերպումներ չեն ստացել, դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել: Արդյունքում նշված անձանց մասով ստանձնված պարտավորությունները ևս չեն զրոյացվել:

3.Համայնքի թվով 4 բնակիչներ սերմացու առհասարակ չեն ստացել, այնինչ համայնքի կողմից նրանց անվամբ դուրս է գրվել 1700 կգ սերմացու` 272.000 ՀՀ դրամ արժողությամբ, որի արդյունքում ևս կուտակվել են պարտքեր:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ
22 Հունիսի 2018 - 12:43
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ:
Համայնքապետերի կողմից կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս
20 Հունիսի 2018 - 15:27
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:
«Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրեական գործ
20 Հունիսի 2018 - 11:46
2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար
19 Հունիսի 2018 - 19:27
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
«Դարգ տրանսի» եւ «Ավտոռադի» տնօրենները խոշոր գումար են հափշտակել. ոստիկանությունը բացահայտել է
16 Հունիսի 2018 - 12:35
«Դարգ տրանս» եւ «Ավտոռադ» ընկերությունների տնօրենները կասկածվում են խաբեությամբ խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու մեջ:
Զորամասի հրամանատար է ձերբակալվել. նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ
16 Հունիսի 2018 - 11:39
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հերթական կաշառքի դեպքն է բացահայտվել:
Մենք չունենք ապօրինի հարստացման հիմքով քրգործեր. որեւէ մեկն ինձ չի համոզի, որ այդպիսի մարդիկ չեն եղել. Իոաննիսյան
14 Հունիսի 2018 - 15:55
Իշխանությունների նկատմամբ քննադատությունն ու համագործակցությունը չպետք է հակադրվեն կամ բացառեն իրար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունն ադեկվատ է, ինպիսին այսօրվա իշխանությունն է, քննադատել եւ համագործակցել հնարավոր է։
Կապանում «Հուսո Երիցուկ» ՀԿ-ում մոտ 6.000.000 դրամի յուրացման դեպք է բացահայտվել
14 Հունիսի 2018 - 15:33
Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռեփեր Face-ը բանակ է գնում
Մշակույթ, Հասարակություն