Facebook   Twitter
 
Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

06 Մարտի 2018 - 15:57
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և աջակցության համար, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Ըստ Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։

Շտեֆան Էլզինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, և նշել, որ 2018թ. դեկտեմբերին մեկնարկող ծրագիրն իրականացվելու է Անդրկովկասի երեք երկրներում և ԳԴՀ Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականցվող մեծ ձեռնարկի մի մասն է կազմում։ Այն «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքների վրա է հենվելու։ Էլզինգն իր ղեկավարած պատվիրակության առաքելությունը համարել է Հայաստանի առաջնահերթություններին և բնապահպանական գերատեսչության նախանշած, հստակ լուծումներ պահանջող խնդիրներին ծանոթանալը, ուսումնասիրելով նաև ոլորտում իրականացված ծրագրերի նախկին փորձը, կրկնակի աշխատանքները բացառելու նպատակով։ Բանախոսը գոհունակությամբ նկատել է, որ մեկնարկող ծրագրի թիրախը համընկնում է ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններին՝ ուղղված լինելով գյուղական համայնքներում էներգախնայողության և բնական պաշարների կառավարման հարցերի լուծմանը, որպեսզի թուլացվի ճնշումն անտառի վրա։ Քրիստեն Պրոբսը հավելել է, որ նախատեսվում է ծրագրի մեջ ընդգրկել ոչ միայն անտառամերձ համայնքները, այլև այն համայնքները, որոնք հեռու են անտառներից, բայց տեղի բնակիչներն օգտագործում են փայտանյութ։

Հյուրերի խնդրանքով անտառային ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը ներկայացնելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է ծրագիրն իրականացնել մեկ համայնքում, տեղում ամբողջովին լուծելով խնդիրը։ Ա. Մինասյանը կարծիք է հայտնել, որ առանց խնդիրների մեկ համայնքի ապահովումն օրինակելի կլինի նաև այլ համայնքների համար՝ շոշափելի արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև օբյեկտիվ խթան կհանդիսանա այդ ուղղվածության ծրագրերի շարունակականության համար և առաջարկել առաջնայնություն տալ այլընտրանքային էներգիայի օգտագործմանը։

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, ծրագրի պատասխանատուներին առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանի հետ համակարգել աշխատանքների հետագա ընթացքը՝ երկուստեք ակնկալվող արդյունքներ ապահովելու նպատակով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կալիֆորնիայի բնակիչները տարհանվում են անտառային հրդեհների պատճառով
25 Հունիսի 2018 - 11:12
Ուժգին քամու պատճառով տարածվող անտառային հրդեհները Կալիֆորնիայում տարհանման են հանգեցրել:
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
24 Հունիսի 2018 - 10:33
Հունիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ամուլսարը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել, նա պետք է մաքրման կայան կառուցի. միջազգային փորձագետ
23 Հունիսի 2018 - 21:18
«Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները, Այս տարածքը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել:
Շինարարական աշխատանքներ իրականացնողները լքում են Ամուլսարի տարածքը (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 13:36
Երեկվանից Ջերմուկի, Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հարակից ճանապարհները և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի դեմ:
Մեկ ամսում արդեն 3-րդ անգամ ջերմուկցիները փակել են Ամուլսարի ճանապարհը. Հայաստանի Հանրային Ռադիո
22 Հունիսի 2018 - 15:22
Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ ջերմուկցիները այսօր առավոտյան փակել են դեպի Ամուլսար գնացող ճանապարհը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային Ռադիոն:
Վարչապետի հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
22 Հունիսի 2018 - 14:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացավ ևս 5-ով
21 Հունիսի 2018 - 10:55
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5 ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
Ռիսկը թերագնահատված է, ջրի որակի մեծ սպառնալիք կա, ֆինանսական երաշխիքները չափազանց ցածր են. գիտնականները՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
20 Հունիսի 2018 - 13:25
Միջազգային հայտնի չորս գիտնական-փորձագետներ ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բրոնզյանի պատվերով անցած տարվա հուլիս ամսից ուսումնասիրում են Լիդիան ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են գնահատականներ և եզրակացություններ՝ Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ:
Քրեական հեղինակության գործով ազատ արձակված քննչական վարչության նախկին պետը կրկին կկալանավորվի
20 Հունիսի 2018 - 12:31
Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով մի քանի շաբաթ առաջ գրավով ազատ արձակված Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 78
 
Լրահոս`
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
Սպորտ, Հասարակություն