Facebook   Twitter
 
Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է

10 Մարտի 2018 - 11:41
2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:

«Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում: Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը:

Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում:

Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ գումարի 10%-ը կփոխանցեն ինքն ու իր ընկերները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանի զինորժի կրակոցից մահացած 20-ամյա Արցախ Հովսեփյանը Արցախի Տիգրանավան գյուղից էր, տան կրտսեր զավակը
24 Սեպտեմբերի 2018 - 22:06
Սեպտեմբերի 22-ին հակառակորդի կողմից կրակոցից մահացած 20–ամյա Արցախ Հովսեփյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ էր, տան կրտսեր զավակն էր ։
Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը
24 Սեպտեմբերի 2018 - 18:55
Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ:
Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:56
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։
ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու
24 Սեպտեմբերի 2018 - 13:33
ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ:
Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան
24 Սեպտեմբերի 2018 - 10:50
Արծրուն Հովհաննիսյանը Facbook- ի իր էջում գրում է. «Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում։
Արցախում ականի պայթյունից մեկ ոտքը կորցրած զինծառայողը Երեւանում վիրահատվել է
23 Սեպտեմբերի 2018 - 22:00
Սեպտեմբերի 20-ին, Արցախի հանրապետությունում՝ Մատաղիսում, մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորված 20-ամյա զինծառայող Արթուր Գեւորգյանը Երեւանում վիրահատվել է։
Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված 20-ամյա Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
23 Սեպտեմբերի 2018 - 14:28
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սեպտեմբերի 22֊ին, Արցախի հերոսամարտի զոհերի գերեզմանատանը տեղի ունեցավ հուշաքարի բացում
23 Սեպտեմբերի 2018 - 11:59
Հարգելի բնակիչներ՝սիրով տեղեկացնում ենք,որ երեկ՝ սեպտեմբերի 22֊ին, Արցախի հերոսամարտի զոհերի գերեզմանատանը (ֆիդայիններ) տեղի ունեցավ հուշաքարի բացում։Գերեզմանատունը ընդգրկող տարածքը ամբողջությամբ վերանորգվել է և բարեկարգվել։
Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. նա տեսողության հետ խնդիրներ ուներ
22 Սեպտեմբերի 2018 - 20:01
Սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը,- այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 188
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն