Facebook   Twitter
 
Կենտրոնի ավագ քննիչը մեղադրվում է բնակարանների հափշտակության գործով 2000 դոլար ստանալու և օբյեկտիվ նախաքննություն չիրականացնելու մեջ

Կենտրոնի ավագ քննիչը մեղադրվում է բնակարանների հափշտակության գործով 2000 դոլար ստանալու և օբյեկտիվ նախաքննություն չիրականացնելու մեջ

11 Մարտի 2018 - 11:03
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ․դեկտեմբերի 12-ից զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ իր վարույթում քննվող գործով Ռ. Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, 2015թ․ հոկտեմբերի 24-ին Հյուսիսային պողոտայի 11 շենքի 18 բնակարանի զննության օրը՝ նույն շենքի բակում, ընդունել է Արտավազդ Վահրամյանի կողմից իրեն կողմից իրեն 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը:

2015թ․հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառքի մի մասը՝ 2000 ԱՄՆ դոլարը, որից հետո շահադիտական նպատակով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, չի կատարել օբյեկտիվ քննություն, գործով անցնողներից ոմանց էլ չի հարցաքննել:

Լևոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լևոն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնասպանության փորձ Երեւանում. Հյուրանոցից ՌԴ 18-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
19 Դեկտեմբերի 2018 - 11:42
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ եւ ձախ նախաբազուկների ստորին եւ միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով
19 Դեկտեմբերի 2018 - 11:13
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։
«Արձագանք» քանդակի համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ. Կոտայքի մարզպետարան
19 Դեկտեմբերի 2018 - 11:11
Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով:
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կիրականացվեն
19 Դեկտեմբերի 2018 - 10:35
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ավարտվել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
19 Դեկտեմբերի 2018 - 10:27
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:
«Կարմիր գծին ենք մոտենում». Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին
19 Դեկտեմբերի 2018 - 10:23
Կարմիր գծին ենք մոտենում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
«Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է. Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11000 հեկտար, էս ի՞նչ հաշիվ ա…». Շարմազանով (Տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 10:09
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով:
«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ-ն սկսել է աշխատել. գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը
19 Դեկտեմբերի 2018 - 10:05
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաև ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել:
Թրամփի հետ սեքսի մասին հայտարարած պոռնոաստղը PlayBoy-ի համար է նկարահանվում
19 Դեկտեմբերի 2018 - 10:04
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը, որը մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին հայտարարություններից հետո, կդառնա Playboy պարբերականի հաջորդ համարի մոդելներից մեկը: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16038
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանում
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
Էրդողանը ծաղրել ու սպառնացել է ընդդիմախոս լրագրողին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական