Facebook   Twitter
 
Թախծի և լավատեսության միաձուլում.ներկայացվել է Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանությունը

Թախծի և լավատեսության միաձուլում.ներկայացվել է Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանությունը

12 Մարտի 2018 - 12:03
20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունները շարունակվում են հայ ընթերցողի դատին հանձնվել բնագրային թարգմանությամբ: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս անգամ թարգմանվել է հեղինակի դասական գործերից մեկը՝ «Հաղթական կամարը»-ը, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:
«Ինչպես և բազում գրողներ, այնպես էլ Ռեմարկն իր կյանքի ընթացքում չի գնահատվել: Բայց Ռեմարկն այսօր համաշխարհային գրականության ամենաշատ ընթերցվող հեղինակներից է: «Հաղթական կամար»-ում նա ներկայացնում է 20-րդ դարի մարդու անձնական պայքարը: Վեպում շատ են փիլիսոփայական երկխոսությունները, ամենայն մանրամասնությամբ արտացոլված է Ռեմարկի ներքին թախիծը: Նրան հաջողվել է թախծի հետ մեկտեղ լավատեսական շունչ ներկայացնել, և նրա բոլոր հերոսները լավատեսական հայացքներ ունեն»,-գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում նշեց Վանուհի Բաղմանյանը:

Նշենք, որ «Հաղթական կամարը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:

Վանուհի Բաղմանյանի խոսքով՝ Հաղթական կամարը Փարիզի խորհրդանիշներից է, գտնվում է Շառլ դը Գոլի հրապաարկում: Հեղինակը չի պարզաբանում, թե ինչու է ընտրել այս վերնագիրը: Սակայն թարգմանիչը փաստում է՝ իր կարծիքով՝ արտաքին դրդապատճառն այն է, որ կամարը մշտապես գրքի հերոսի տեսադաշտում է: Իսկ որպես ներքին դրդապատճառ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հաղթական կամարը հաղթանակի խորհդանիշ է:

«Բնագրային թարգմանությամբ արդեն իսկ լույս է տեսել Ռեմարկի «Երեք ընկեր»-ը: Շուտով մենք ներկայացնելու ենք նաև Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: Ամենակարևորը այն է, որ բնագրից՝ գերմաներենից է կատարվում թարգմանությունը: Սովետական տարիներին կատարված թարգմանությունները կրճատված, գրաքնված են եղել, հիմա առկա է ամբողջական թարգմանություն»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը՝ անդրադառնալով հրատարկչության իրականացրած ծրագրերին:

Նա նաև հատուկ ընդգծեց, որ առաջիկայում հայ ընթերցողի դատին կհանձնվեն բազում այլ ինքնատիպ գրքեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:15
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում` փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը. «Սասնա ծռեր»
20 Սեպտեմբերի 2018 - 14:12
Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայնքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:
Հայաստանը Գասպարիին պետք է 4 հազար եվրո վճարի. ՄԻԵԴ
20 Սեպտեմբերի 2018 - 14:10
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի Գասպարիի գործով որոշումը:
Փաշինյանն արծվաշենցիներին կհանդիպի հոկտեմբերի 2–ին
20 Սեպտեմբերի 2018 - 14:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Կառավարության դիմաց արծվաշենցիներին խոստացավ հոկտեմբերի 2–ին ընդունել իրենց եւ քննարկել խնդիրը։
Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան
20 Սեպտեմբերի 2018 - 13:59
Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։
Օրենքով կապահովվի կաթողիկոսի անվտանգությունը. օրենսդրական նախաձեռնություն՝ Մ. Հակոբյանի կողմից
20 Սեպտեմբերի 2018 - 13:56
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը տեղեկացնում է, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ է դնելու ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին
20 Սեպտեմբերի 2018 - 13:48
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Կառավարության դիմաց բախումներ են ոստիկանության ու ցուցարարների միջև
20 Սեպտեմբերի 2018 - 13:36
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին:
Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած հիմնարկում կոռուպցիոն սխեմաների համար. ԿԳ նախարարը՝ ԵԹԿՊԻ ռեկտորին
20 Սեպտեմբերի 2018 - 13:27
Մենք մեր իրավաասության սահմաններում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել՝ հասկանալու համար նախ ինչ առնչություն է ունեցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտորն այդ ամենի հետ եւ, ի վերջո, այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13612
 
Լրահոս`