Facebook   Twitter
 
Չարենցը՝ Խորհրդային Միության իշխանության ներկայացուցիչների զոհ

Չարենցը՝ Խորհրդային Միության իշխանության ներկայացուցիչների զոհ

12 Մարտի 2018 - 14:40
Մարտի 13-ին լրանում է մեծն բանաստեղծ Եղիշե Չարենցի 121 ամյակը:
2017 թվականի վերջին գրականագետ Դավիթ Գասպարյանը հրատարակել է «Գիրք մնացորդաց»-ը, որտեղ զետեղված են բանաստեղծի թողած ժառանգության գոհարները, նրա դաժան կյանքից փաստեր:

Ըստ բանախոսի՝ Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են: Դավիթ Գասպարյանը պատմեց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին, երբ հողի տակից հանվեց Ռեգինա Ղազարյանի պահածը, որի 25 տոկոսը քայքայված էր, թուղթն էլ ածխացած, եղածը սխալներով փորձեցին վերականգնել:

«Մեր «խելքոները» որոշեցին թուղթն ամրացնել լուծույթներով, որի արդյուքնում թանաքը լուծվեց թղթի մեջ, իսկ էջը դարձավ անընթեռնելի: Եվ այսպես փորձանքը փորձանքի վրա եկավ»:

Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում են նաև անցյալից եկող հազար անգամ ուղղված սխալները:

«Օրինակ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հայտնի «բառը», որ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», կարող են տանեն ու սխալ ձևով տպագրեն, օրինակ՝ «բարը», ասելով, թե իրենց կարծիքով այդպես է: Այստեղ կարծիքի հարց չէ, այստեղ բնագրագիտության և գիտության հարց է»:

Գրականագետի կարծիքով՝ Եղիշե Չարեցը վերջին տարիների հասարակությանը ներկայացավ իր ստեղծագործության փակ էջերով, քանի որ շատ փակ էջեր են բացվել:

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում անտիկների 3 գիրք է տպագրվել, իսկ մինչ այս 6 հատորյակ կար Չարենցի, 1983 թվականին հրապարակվեց Եղիշե Չարենցի «Անտիկ և չհավաքված երկեր» ժողովածուն, 1996 թ.-ին տպագրվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիկ վավերագրություն և այլն:

«Անցյալ տարի վերջնականապես լույս տեսավ իմ՝ Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց»-ը, որն իր հետ բերում է միայն նորություն: Այստեղ զետեղծված են միայն նոր ստեղծագործություններ՝ պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, կենսագրական էջեր, վավարեգրեր, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ո՞ւմ է պետք անտիկ ժառանգությունը, բայց այդ մարդիկ մոլորյալներ են»,- ընդգծեց գրականագետը:

Ըստ բանախոսի՝ միայն այդ փաստաթղթերի շնորհիվ ենք իմանում, որ այն տունը, որը Կարսում մեզ ցույց են տալիս, որպես Չարենցի տուն, սխալ է, նա իր ստեղծագործություններում գրել է, որ՝ Իջնում էինք Կարս գետի ափը, իսկ իջնել կարելի է դիմացի սարից, այինչ մեզ ցույց են տալիս գետի հարթ շրջակա ափը:

Գրականագետի խոսքով՝ նաև բացահայտվում են նրա ձերբակալման մանրամասները, և ոչ միայն նրա, այլև նրա տիկնոջ, ով դիմում –նամակ է ուղղում Միկոյանին, որ ամուսնուն ազատեն, սակայն իրեն էլ են ձերբակալում որպես Խորհրդային իշխանության թշնամու կին, ով իմացել է ամեն բան և չի հանձնել իր ամուսնուն համապատասխան մարմիններին:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին
18 Հունիսի 2018 - 00:02
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան եւ հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։
Եթե սխալ ենք արել, պետք է քաջություն ունենանք ներողություն խնդրել. Շարմազանով (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 23:52
Հունիսի 17֊ը Մեծ հայրենասեր, ռազմական ու պետական գործիչ՝ Գարեգին Նժդեհի վերահուղարկավորության օրն է։
ԱԱ-2018․ Գերմանիա - Մեքսիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
17 Հունիսի 2018 - 23:50
Մեքսիկայի հավաքականի հարձակվող Իրվին Լոսանոն ճանաչվել է Գերմանիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Անուշադրության մի մատնեք. առավոտյան գլխացավի 8 պատճառ
17 Հունիսի 2018 - 23:48
Lifehacker.ru-ն գրում է, որ առավոտյան գլխացավը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած ալկոհոլի չարաշահումից՝ մինչև լուրջ հիվանդություններ: Այդ պատճառով չի կարելի այն անուշադրության մատնել:
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի
17 Հունիսի 2018 - 23:42
Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ
17 Հունիսի 2018 - 23:10
Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։
Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով. ԱԱԾ (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:
Մեր թիրախից չենք շեղվելու. Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները պատրաստվում են այցելել մարզային թեմեր (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:45
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույց տեղի ունեցավ՝ ընդդեմ Գարեգին Բ-ի:
ՊՆ-ին նվիրված մեքենաներ, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հրացաններ և այլն. ի՞նչ է հայտնաբերվել Մանվել Գրիգորյանի առաձնատանը (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:20
Հրապարակվել է ԱԱԾ- տեսանյութը, որում տեսնում ենք, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները խուզարկում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատունը և թե ինչ են հայտնաբերել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12168
 
Լրահոս`