Facebook   Twitter
 
Մարտի 31-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

Մարտի 31-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

12 Մարտի 2018 - 17:29
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ընթանում են մասնագիտորեն հիմնավորված ծառերի էտման աշխատանքներ, որոնցում ներգրավված են նաև բնապահպաններ և համապատասխան մասնագետներ:
Միաժամանակ նշվել է, որ մինչ համապատասխան աշխատանքների իրականացումը տեղերում կազմակերպվում է նաև գործընթացի մասին հանրային իրազեկումը:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ զեկուցվել է, որ ոլորտի մասնագետների հետ կայացած քննարկման արդյունքում առաջարկվել է գարնանային ծառատունկն այս տարի կազմակերպել մարտի վերջին:

Հաշվի առնելով մասնագետների առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր՝ ըստ այդմ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաև անհրաժեշտ տնկիներ և տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի մասին իրազեկեք նաև մեր համաքաղաքացիներին և պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին:

Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձևավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց ևս անպայման տեղեկացրեք այս մասին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:56
Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
13 Դեկտեմբերի 2018 - 23:44
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
13 Դեկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:30
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Բանակցություն՝ առանց կրակոցի․ Աննա Հակոբյանը Բեռնում ներկայացրել է իր նախաձեռնած արշավի նպատակը
13 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը
Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ
13 Դեկտեմբերի 2018 - 23:06
Կենդանիների հաճախակի անկման, մի շարք աշխատակիցների դժգոհությունների և հատուկ ուսումնասիրությունների հետ կապված Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել:
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, մաեստրո ջան». Մկրտիչ Արզումանյան
13 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դերասան Մկրտիչ Արզումյանը նոր լուսանկար է հրապարակել:
Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից
13 Դեկտեմբերի 2018 - 22:26
Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երկար քունը կարող է սպանել. Հետազոտություն
13 Դեկտեմբերի 2018 - 22:23
Մարդիկ, որոնք օրական կանոնավոր քնում են 8 ժամից ավելի, գտնվում են սրտի, արյունատար անոթների հիվանդությունների, նաեւ մահացության բարձր ռիսկային խմբում։ Այս մասին ասված է European Heart Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14391
 
Լրահոս`