Facebook   Twitter
 
«Ժամանակ». «Բանը» հասավ Պուտինի ընդունարան

«Ժամանակ». «Բանը» հասավ Պուտինի ընդունարան

13 Մարտի 2018 - 08:57
«Ժամանակ» երթը գրում է. «2Ն Քոմփընի» ընկերության շուրջ առաջացած աղմուկը հասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։
Հիշեցնենք, որ ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տեւական ժամանակ՝ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաեւ ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածն ու, իր իսկ խոսքերով ասած` դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։

90-ականների սկզբին գործարար Ռ. Գրիգորյանը Մոսկվայում որոշել է կառուցել բնակելի եւ առեւտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք։ Շինարարությունը սկսվել է 1995 թվականին եւ ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, եւ ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին. դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։ Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի եւ շենքի ընտրված կառավարման ձեւի նկատմամբ։

«2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն օրերս եղել է նախագահականի ընդունարանում, իր դիմումն ընդունել են. «Ասել են, որ այն բավականին լուրջ բնույթ է կրում, այդ պատճառով էլ դիմումին պետք է վերաբերել ինչպես հարկն է եւ այն ուղարկվել է ներքին գործերի նախարարություն, հիմա ես այդ հարցը կարգավորում եմ ՆԳՆ-ի միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ եթե իր դիմումին անարդար, սխալ արձագանք տրվի կամ սխալ ուղղությամբ գործը տարվի՝ ինքը նորից կդիմի նախագահական նստավայր` ավելի կոնկրետ պահանջներով. «Շատ եմ լսում այս օրերին՝ իբրեւ թե ինձ սպասռնում են եւ այլն, բայց նման բան չկա, ես սպա եմ, ո՞վ կարող է ինձ սպառնալ: Ես ՌԴ քաղաքացի եմ ու իմ երկրի շահերն եմ պաշտպանում նման մարդկանցից, ոչ ոք չի կարող ինձ սպառնալ։ Եթե հանկարծ ինձ սպառնան՝ ամբողջ միջազգային հանրությունը կներգրավվեմ այս հարցում, նույնիսկ Թրամփին (խմբ. ծիծաղում է)»:

Մեր այն դիտարկմանը, արդյոք չկա՞ հնարավորություն Արա Աբրահամյանի հետ հարցը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, Յուրի Սեմյոնովն արձագանքեց. «Ես որպես ՌԴ քաղաքացի, շատ վրդովված եմ, որ պատվերով քրեական գործեր են հարուցվում, 90-ականները վաղուց ավարտվել են ու ես չեմ ուզում, որ սա շարունակական լինի։ Այո՛, մեզ համար դժվար է, բայց մենք պայքարում ենք այդ արատավոր երեւույթի դեմ. այն սպառնում է մեր պետականությանը։ Ես, իհարկե, շատ վրդովված եմ, բայց հաստատակամ ենք՝ այս պայքարը մինչեւ վերջ տանելու ենք։ Առայժմ որեւէ սպառնալիք չկա, հակառակը՝ մարդիկ զանգում են ու իրենց աջակցությունն են հայտնում»,- եզրափակեց Յուրի Սեմյոնովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում
22 Սեպտեմբերի 2018 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է այն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա. Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայա՞ն»՝ հուլիսի 25-ին, թե սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաս­տանի անունը չշոշափվի:
«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով
22 Սեպտեմբերի 2018 - 08:50
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։
«Հրապարակ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. զանգվածաբար դուրս են գալիս
22 Սեպտեմբերի 2018 - 08:46
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից:
Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները
21 Սեպտեմբերի 2018 - 09:56
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պա­սիվությունը:
«Փաստ». Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. որոնք են դրանք
21 Սեպտեմբերի 2018 - 09:24
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները:
«Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին
21 Սեպտեմբերի 2018 - 09:07
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։
«Փաստ». Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով
21 Սեպտեմբերի 2018 - 09:03
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1350
 
Լրահոս`
 
 
 
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր