Facebook   Twitter
 
«Փաստ». Նվեր տիկնոջը. Բալասանյանի ունեցվածքը

«Փաստ». Նվեր տիկնոջը. Բալասանյանի ունեցվածքը

13 Մարտի 2018 - 08:59
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Բալասանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ: Այսպես՝ նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 200 հազար դրամ եւ 12 հազար 100 ամերիկյան դոլար: Սա 2017թ. վերջին ունեցած տվյալներն են: Տարեսկզբին նա ունեցել է 2 միլիոն 700 հազար դրամ ու 12 հազար 500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 707 հազար դրամ ու ստացվել 3 միլիոն 552 հազար դրամ աշխատավարձից ու 155 հազար դրամ կենսաթոշակից:

Բալասանյանի կինը՝ Ռենատա Գեւորգյանը, նույնպես որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտների բաժնում նշված է, որ նվիրատվության կամ օգնության կարգով գույք կամ դրամական միջոցներ է ստացել երկու անգամ, սակայն նշված չէ, թե դրանք որքան են կազմել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ
15 Դեկտեմբերի 2018 - 11:02
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:
«Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը
15 Դեկտեմբերի 2018 - 09:58
«Փաստ» թերթը գրում է.
Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»
15 Դեկտեմբերի 2018 - 09:50
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ, սակայն սպասում է նախարարության լուծարմանը
15 Դեկտեմբերի 2018 - 09:43
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում:
«Ժողովուրդ». ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա
15 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Ժողովուրդ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1436
 
Լրահոս`