Facebook   Twitter
 
«Հրապարակ». Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել

13 Մարտի 2018 - 09:44
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում եւ դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան եւս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո:
Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաեւ Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ եւ մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստեփան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է:

Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ` առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:

Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախագահների համագործակցության ինստիտուտը կայացնել եւ առաջիկայում կհանդիպի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն-Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հրանտ Բագրատյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ
15 Դեկտեմբերի 2018 - 11:02
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:
«Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը
15 Դեկտեմբերի 2018 - 09:58
«Փաստ» թերթը գրում է.
Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»
15 Դեկտեմբերի 2018 - 09:50
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ, սակայն սպասում է նախարարության լուծարմանը
15 Դեկտեմբերի 2018 - 09:43
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում:
«Ժողովուրդ». ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա
15 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Ժողովուրդ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1436
 
Լրահոս`