Facebook   Twitter
 
«Ժամանակ». Ադրբեջանը ցայտնոտում. հավելյալ հնարավորություն Բակո Սահակյանի համար

«Ժամանակ». Ադրբեջանը ցայտնոտում. հավելյալ հնարավորություն Բակո Սահակյանի համար

13 Մարտի 2018 - 10:01
«Ժամանակ». Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ: Այցի ընթացքոմ Բակո Սահակյանը հանդիպում կունենա կոնգրեսական շրջանակների հետ:
Սահակյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ այցելում է ԱՄՆ: Իհարկե, նախորդ այցերը կրել են ավելի շուտ հայկական շրջանակային բնույթ եւ, թերեւս, առաջին անգամ Կոնգրեսի շրջանակի առկայությունն անհանգստացրել է Բաքվին: Մյուս կողմից, ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում Արցախի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումներ եղել են ավելի վաղ, իհարկե ԱԺ նախագահի մակարդակով:

Գուցե Բաքուն ուշադրության է արժանացնում եւ զգայուն ընկալում նախագահական մակարդակը, հաշվի առնելով հատկապես Արցախում նախագահական ուժեղ համակարգի առկայությունն Արցախում: Բոլոր դեպքերում, Բաքվի արձագանքը բավականին նշանային է Բակո Սահակյանի այցի առումով եւ, թերեւս, «մատնում» է որոշակի քաղաքական տողատակեր, որ առկա է ամերիկյան այցի շրջանակում: Չի բացառվում, անշուշտ, որ Բաքվին անհանգստացնում է ոչ այնքան այցն ինքնին, որքան դա առիթ է Սպիտակ տան հետ, այսպես ասած, որոշակի ամուր դիրքերից խոսելու, կամ այլ կերծ ասած՝ «մունաթ գալու» առիթ ունենալու համար, եւ Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ առիթը, Սպիտակ տանը կամ պետքարտուղարությանը գործնականում դնելով Կոնգրեսի համար արդարանալու անհրաժեշտության առաջ:

Իհարկե, խոսք չկա Կոնգրեսի ղեկավարության քաղաքականության մասին, եւ ինչպես ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն էր դատական համակարգի անկախության մասին լիկբեզի ենթարկում Էրդողանին՝ Գյուլենին հանձնելու նրա պահանջի առիթով, այդպես էլ, թերեւս, այժմ կարիք կա լիկբեզի ենթարկել կրտսեր եղբորը՝ խորհրդարանական ժողովրդավարության մասով: Սակայն Ալիեւին այդ ամենը երեւի թե հայտնի կլինի, նա պարզապես փորձում է առիթն օգտագորել ԱՄՆ հետ որոշակի դիրքերից խոսելու համար՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Որքան էլ Ալիեւի համար նշանակություն չունի, թե ինչ կասեն դիտորդները, որքան էլ նա պարզապես իրեն թույլ է տվել ցինիկաբար փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, իսկ հետո էլ հասնել նրան, որ փակվի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, այդուհանդերձ, նրա համար շատ կարեւոր է թիվ մեկ գերտերության մոտ իր վերարտադրության գոնե նվազագույն լեգիտիմությունը:

Պարզապես Ալիեւը փորձում է առիթն օգտագործել այն ոչ թե խնդրելու, այլ, այսպես ասած, «բարտեր» անելու համար: Մյուս կողմից, բացառված չէ այն, որ Ալիեւը տվյալ դեպքում միջնորդ է, այսինքն՝ «քաղաքական բրոկերություն» է անում կամ Թուրքիայի, կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանի համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ այդ երկուսի լարված հարաբերությունը եւ ակնկալելով, որ այդպիսով, ուղղակի թե անուղղակի, ծառայություն մատուցած կլինի նրանց: Այդ ամենի հետ մեկտեղ, իր հերթին հետաքրքրական է այն, որ դա տեղի է ունենում արցախյան խնդրում ռազմական լուծում չունենալու, այլ կերպ ասած՝ Բաքվին պատերազմն արգելելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հայտարարությունից օրեր անց: Հնարավոր է՝ Բաքուն փորձում է այսպես ասած հակադարձել Վաշինգտոնին:

Անշուշտ, զուտ քաշային կատեգորիաների առումով այդ ամենն ինքնին ծիծաղելի է, խնդիրը սակայն այն է, որ պետք չէ ժամանակ վատնել ծիծաղելու վրա: Ու նաեւ պետք չէ բավարարվել նրանով, որ Բաքվի այդօրինակ քայլերը թողնում են որոշակի հուսահատ տպավորություն:

Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ նոր իրավիճակ կարող են ստեղծել այդ մթնոլորտում, օգտագործելով ընձեռված հնարավորությունները: Բանն այն է, որ Բաքուն այդպիսով, կամա թե ակամա, քաղաքական շոշափելի կշիռ է տալիս Բակո Սահակյանի ամերիկյան այցին, ավելին, քան գուցե այն կարող էր ունենալ: Հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կարող է աշխատել, ինչպես կարող է օգտագործել այդ հավելյալ հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում
22 Սեպտեմբերի 2018 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է այն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա. Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայա՞ն»՝ հուլիսի 25-ին, թե սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաս­տանի անունը չշոշափվի:
«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով
22 Սեպտեմբերի 2018 - 08:50
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։
«Հրապարակ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. զանգվածաբար դուրս են գալիս
22 Սեպտեմբերի 2018 - 08:46
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից:
Նախընտրական այս շրջա­նում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները
21 Սեպտեմբերի 2018 - 09:56
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պա­սիվությունը:
«Փաստ». Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. որոնք են դրանք
21 Սեպտեմբերի 2018 - 09:24
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները:
«Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին
21 Սեպտեմբերի 2018 - 09:07
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։
«Փաստ». Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով
21 Սեպտեմբերի 2018 - 09:03
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1350
 
Լրահոս`