Facebook   Twitter
 
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն վերահաշվարկ է պահանջում. ԿԸՀ

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն վերահաշվարկ է պահանջում. ԿԸՀ

13 Մարտի 2018 - 12:40
Այս տարվա մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ մարտի 13-ը` ժամը 11.00-ն:
Հայաստանի ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:

Նշված դիմումը սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որեւէ դիմում, բողոք չի ներկայացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 74.35 տոկոս կամ 487 ընտրող։ Երկրորդ տեղում Նորամարգ համայնքն է, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 61,58 տոկոսը կամ 989 ընտրող։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Դաշտ եւ Մեծամոր համայնքներում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 28 տոկոսը։

Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը
22 Փետրվարի 2019 - 16:46
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 4-ից 15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների հայտացուցակները:
«Արսենալն» իմացավ իր մրցակցին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում. վիճակահանության արդյունքները
22 Փետրվարի 2019 - 16:41
ՈւԵՖԱ-ի` Նիոնում տեղակայված շտաբ-բնակարանաում կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
130 կգ կշռղ աղջիկը կրկնակի նիհարել է
22 Փետրվարի 2019 - 16:38
ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռղ 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է:
Նորքում զինված խմբի գործով կալանավորված պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ
22 Փետրվարի 2019 - 16:35
SHAMSHYAN.com-ի տեղեկություննրով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Սերժ Սարգսյանի «հանդերձը» դուր է եկել Նիկոլ Փաշինյանին
22 Փետրվարի 2019 - 16:34
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանում 2 տարեկան աղջիկը մահացել է սովից լվացքի փոշի ուտելու պատճառով
22 Փետրվարի 2019 - 16:32
Կիրովում 2-ամյա աղջիկը մահացել է՝ սովից լվացքի փոշի ուտելու պատճառով։
«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան
22 Փետրվարի 2019 - 16:16
Փետրվարի 22-ին Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի
22 Փետրվարի 2019 - 16:15
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
«Հայրենիքից հող չունենք հանձնելու». Հանրահավաք Ազատության հրապարակում
22 Փետրվարի 2019 - 16:13
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16955
 
Լրահոս`