Facebook   Twitter
 
Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն պահանջել է տեղամասերից մեկի արդյունքների վերահաշվարկ

Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն պահանջել է տեղամասերից մեկի արդյունքների վերահաշվարկ

13 Մարտի 2018 - 13:16
Հայաստանի տարածքում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միայն մեկ համայնքից է վերահաշվարկի դիմում ներկայացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
«2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև մարտի 13-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:

Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել»,-տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը: Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու` ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը: Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 989 ընտրող, որից 382-ը կողմ է քվեարկել Արմեն Գևորգյանի, 391-ը` Արման Թադևոսյանի, 182-ը` Արսեն Ղահրամանյանի օգտին: ԿԸՀ-ից չեն նշում, թե որ թեկնածուն է բողոքարկել:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական վրաերթ Գեղահովիտում․ մահացել է 15-ամյա տղա
25 Մարտի 2019 - 22:36
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը:
Գեղեցիկ կանայք հազվադեպ են տնօրեն դառնում
25 Մարտի 2019 - 22:30
Ամերիկացի գիտնակաները պարզաբանել են, թե ինչեւ են համակրելի կանայք հազվադեպ դառնում տնօրեններ՝ տեղեկացում է Springer-ը։
Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը
25 Մարտի 2019 - 22:25
Մարտի 25-ին` ժամը 16:59-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
25 Մարտի 2019 - 22:12
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:
Տղայի ազդրը կոտրվել է երկու մասի մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:50
Բրիտանիայից 2-ամյա Հարիս Բրաունը ծնողների մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով կոտրել է ազդրը:
Մրգանուշի բնակիչը ձիեր է գողացել ու մորթել
25 Մարտի 2019 - 21:42
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչեւ 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
25 Մարտի 2019 - 21:24
Ռիփիին լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Նա կրում է ջինսե բաճկոն եւ վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։
Առնվազն 11 մարդ է մահացել Իրանում՝ հեղեղումների հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:22
Իրանի հարավ և արևմուտքի Շիրազ քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել և 35-ը՝ տուժել, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդիին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17421
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Համացանցում քննարկվում է Պուգաչովայի պարը (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն