Facebook   Twitter
 
ՊԳԿ-ն օգնում է փոքր և ընտանեկան տնտեսություններին առաջ շարժվել

ՊԳԿ-ն օգնում է փոքր և ընտանեկան տնտեսություններին առաջ շարժվել

13 Մարտի 2018 - 13:38
Բուդապեշտում կայացած ՊԳԿ-ի տարածաշրջանային աշխատաժողովը նպատակ ունի օգնել փորձագետներին տեսակետներ փոխանակել և փորձի փոխանակում իրականացնել ընտանեկան տնտեսությունների իրավիճակի վերաբերյալ ինչպես նաև քննարկել երկրներում իրականացված ուսումնասիրությունները խնդրի վերաբերյալ:
Երկու օրվա ընթացքում շուրջ 70 փորձագետներ և կառավարական ներկայացուցիչներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից կհանդիպեն Բուդապեշտում` իրենց ուշադրությունը կենտրոնացնելու փոքր և ընտանեկան տնտեսությունների իրավիճակի բարելավման խնդիրներին:

ՊԳԿ-ն աշխատում է այդ խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչը մեծապես ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա: Բուդապեշտի սեմինարը ևս մեկ քայլ է այս գործընթացում:

1990-ականների քաղաքական և տնտեսական կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում այսօր տարածաշրջանում մեծամասնությամբ գործում են մանր ընտանեկան տնտեսություններ, ընդամենը մի քանի երկրներում է գերակշռում խոշոր կորպորատիվ միավորումները:

«Ընտանեկան գյուղատնտեսությունը, լինելով տարածաշրջանում գյուղատնտեսության հիմնաքարը հաճախ տնտեսապես կենսունակ չէ», - ասեց ՊԳԿ տարածաշրջանային նախաձեռնության ղեկավար Մորթեն Հարտվիգսենը: «Գյուղական բնակչությունը շարունակում է մնալ հասարակության առավել աղքատ և խոցելի խավը: Փաստորեն, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աղքատների ավելի քան 60 տոկոսն ապրում է գյուղական վայրերում»:

Այնուամենայնիվ, գյուղացիական տնտեսությունները կարող են առանցքային ռեսուրս լինել կայուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացման հասնելու համար», - ավելացրեց Հարտվիգսենը: Այս գաղափարը արտացոլված է «Զրոյական սով» կայուն զարգացման նպատակների մեջ, որի նպատակն է մինչև 2030 թ. կրկնապատկել գյուղատնտեսական արտադրողականությունը և փոքրածավալ սննդի արտադրողների եկամուտները:

Բուդապեշտում կայանալիք հանդիպման մասնակիցների թվում կլինեն տարածաշրջանի մի շարք երկրների գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դոնորներ և համապատասխան քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՊԳԿ-ի տեխնիկական փորձագետները և ՊԳԿ-ի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն:

Մասնակցության նպատակներից է ընտանեկան գյուղատնտեսության ավելի խորը ուսումնասիրությունը երկրների իրավիճակի ներկայացման միջոցով:

ՊԳԿ-ն երկրներում իրականացրել է ուսումնասիրություններ և նախապատրաստել է տարածաշրջանային սինթեզի հաշվետվություն յոթ երկրներում ընտանեկան և ֆերմերային տնտեսությունների կարիքների և սահմանափակումների վերաբերյալ: Ալբանիա, Հայաստան, Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն, Վրաստան, Ղրղզստան, Մոլդովա և Տաջիկստան: Այս զեկույցի արդյունքները կներկայացվեն և կվավերացվեն հանդիպման ժամանակ:

Սեմինարի մեկ այլ նպատակն է հայացք նետել դեպի ապագա ՄԱԿ-ի Ընտանեկան գյուղատնտեսության տասնամյակը 2019-28թթ-ի լույսի ներքո: ՊԳԿ-ն շարունակում է աշխատել ոչ միայն երկրի կարիքների համար, այլ փորձում է ընդլայնել իր աջակցությունը տարածաշրջանի փոքր և ընտանեկան տնտեսություններին ավելի մեծ ազդեցություն գործելու նպատակով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նարեկ Մալյանի դեմ
24 Հունվարի 2019 - 15:36
Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
24 Հունվարի 2019 - 15:32
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ռուսաստանը ավիապարկը կթարմացնի տեղական 1-ին արտադրության 5-րդ սերնդի կործանիչներով․ «ՏԱՍՍ» (Տեսանյութ)
24 Հունվարի 2019 - 15:29
Ռուսաստանի ՊՆ–ն և տեղի «Միավորված ավիաշինական կորպորացիան» 13 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիր կկնքեն 2020 թվականին։ Սա նման երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել էր նախորդ տարի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայում սեփական աղբյուրին։
Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը (Լուսանկարներ)
24 Հունվարի 2019 - 15:26
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման ընթացքին։
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու, պահելու համար
24 Հունվարի 2019 - 15:20
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 39-ամյա բնակչին:
Աշխարհի դպրոցականների մեկ երրորդը բախվում է ծաղրանքների
24 Հունվարի 2019 - 15:18
Աշխարհի յուրաքանչյուր երրորդ աշակերտ, առնվազն ամիսը մեկ անգամ, դպրոցում ծաղրանքների, հոգեբանական և ֆիզիկական բռնության զոհ է դառնում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցին:
Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ
24 Հունվարի 2019 - 15:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Կանաչ Թալին» ծրագրի՝ հանրային քննարկում
24 Հունվարի 2019 - 15:06
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ «Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային քննարկում:
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
24 Հունվարի 2019 - 15:01
Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14840
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
«Կանաչ Թալին» ծրագրի՝ հանրային քննարկում
Հասարակություն, Բնապահպանություն, Համայնքներ
 
 
2018 թվականին համայնքներում 8.9 %-ով ավելի շատ սեփական եկամուտներ է հավաքագրվել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
 
 
 
 
 
Հայաստանը Ռուսաստանից 50 միավոր ԱԿ–12 է գնում
Հասարակություն, Հայոց Բանակ