Facebook   Twitter
 
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Իմ Երևանը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Իմ Երևանը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

13 Մարտի 2018 - 13:40
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով:

Սահմանվում է՝ առաջին մրցանակ՝ 1 000 000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 500 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 300 000 դրամ:

Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը: Ֆիլմերն ընդունվելու են մինչև հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև սեպտեմբերի 1-ը: Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ. դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:

Աշխատանքները պետք է ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար
20 Սեպտեմբերի 2018 - 15:05
Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և բանակցային ճանապարհով հարցի լուծմանը. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդառաջ սահմանին իրավիճակի լարումը, որի հետևանով հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ շախմատի առաջնություն է կազմակերպվել
20 Սեպտեմբերի 2018 - 15:01
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Շահումով խաղերի գովազդը պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից. Փաշինյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:58
Խաղատների ու շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստում այդ ոլորտը կարգավորող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նյու Յորքում Փաշինյան–Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:43
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0 «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը
20 Սեպտեմբերի 2018 - 14:38
ՀՌՀ –ն ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:
Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով
20 Սեպտեմբերի 2018 - 14:35
Ես իրավասու չեմ մեկնաբանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որևէ բան. տեսակամուրջի միջոցով ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
Ամերիկահայ անվանի բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն այցելեցին ԵՊԲՀ
20 Սեպտեմբերի 2018 - 14:32
ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
Ներառական կրթության հիմնախնդիրները՝ հանդիպման առանցքում
20 Սեպտեմբերի 2018 - 14:30
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի և հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցևիչիի հետ:
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը
20 Սեպտեմբերի 2018 - 14:23
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13614
 
Լրահոս`