Facebook   Twitter
 
Արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձը հետաքրքրական է Լիտվայի համար

Արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձը հետաքրքրական է Լիտվայի համար

13 Մարտի 2018 - 15:18
Մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, տարածաշրջանի 5 երկրների Լիտվայի դեսպաններին, ինչպես նաեւ՝ Լիտվայի ԱԳՆ-ի Արեւելյան գործընկերության քաղաքականության պատասխանատուներին:
Այցելության նպատակներից էր նաեւ՝ ծանոթանալ արտակարգ իրավիճակների կառավարման, կանխարգելման եւ արձագանքման հայկական փորձին: Հյուրերն այցելեցին նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի հագեցվածությանը, ինչպես նաեւ «911/112» ծառայությունների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները՝ նաեւ Եվրամիության հետ Հայաստանի երկկողմանի համագործակցության համատեքստում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ հայ-լիտվական համագործակցության ոլորտում սպասվում են նոր շեշտադրումներ ուղղված բնակչության պաշտպանության, պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Նախարար Տոնոյանը շեշտեց, որ աշխատանքներ են տարվում ակտիվացնել բնակչության պաշտպանությանն ու պատրաստվածությանն ուղղված միջոցառումները նաեւ ՆԱՏՕ-ի ձեւաչափում:

Շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձին ծանոթանալու հնարավորության համար՝ դեսպան Է. Պետրիկասը նշեց, որ արտակարգ իրավիճակների կենտրոնացված (մեկ պատուհանի սկզբունքով) կառավարման հայկական փորձը կարող է օգտակար լինել Լիտվայի համար, ինչպես նաեւ բարձր գնահատեց արդյունաբերական առանձնապես վտանգավոր օբյեկտների հանդեպ սահմանված շուրջօրյա մոնիթորինգային համակարգի աշխատանքը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը Լիտվական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված համապետական եւ միջազգային մի շարք միջոցառումների. ինչպիսիք են՝ հունիս ամսին Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքները եւ դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համապետական վարժանք, Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13457
 
Լրահոս`