Facebook   Twitter
 
Մալայզիայի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին (Լուսանկարներ)

Մալայզիայի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին (Լուսանկարներ)

13 Մարտի 2018 - 16:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 13-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջեւ դեռեւս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները ամուր հիմք են այդ ջերմ կապերը միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վերածելու համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումն ու ընդլայնումը, որը, Նախագահի համոզմամբ, թույլ կտա նոր լիցք հաղորդել փոխգործակցությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Մալայզիայի միջեւ միջազգային կազմակերպություններում առկա արդյունավետ համագործակցության մասին: Նախագահը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ շարունակել խորացնել փոխգործակցությունը:

Դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս ջանք չի խնայի ամրապնդելու հայ-մալայզիական կապերը՝ հնարավորինս նպաստելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ շփումներին, փոխճանաչելիության մեծացմանը եւ համագործակցության զարգացմանը: Հանդիպմանը դեսպանն իր մոտեցումներն ու պատկերացումներն է ներկայացրել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը ողջունել է դրանք ու ընդգծել, որ դեսպանի գործնական տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, որ, իրոք, առաջիկայում երկկողմ հարաբերություններում ակտիվություն կարձանագրվի:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
24 Հունվարի 2019 - 14:36
Հունվարի 25-ին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում՝ ձյան, նախալեռներում ու հովիտներում՝ անձրեւի տեսքով: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։
Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից չի ազատվել. Հերքում
24 Հունվարի 2019 - 14:35
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը, հերքում է մամուլում շրջանառվող այն լուրեր, թե իբրև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Հերքման տեքստում ասված է.
Հունաստանում միանգամից երեք ծնողներից բեղմնավորված երեխա կծնվի
24 Հունվարի 2019 - 14:25
Իսպանական Embryotools գիտահետազոտական կենտրոնի գիտնականները յուրահատուկ գիտափորձ են իրականացնում, որի արդյունքում տեղացի կինը միանգամից երեք ծնողից բեղմնավորված երեխա կծննդաբերի, հաղորդում է News.ru-ն: Ապագա մայրը 32-ամյա կին է, որը տառապում է անպտղությունից:
Արմավիրում վաղը ջուր չի լինի
24 Հունվարի 2019 - 14:24
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով հունվարի 25-ին ժամը 11:00-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի ջրամատակարարումը:
Վորոնեժում վթարի ենթարկված միկրոավտոբուսը հայկականհամարանիշներով չի եղել. տուժածների մեջ հայեր չկան. Դեսպանություն
24 Հունվարի 2019 - 14:22
Ռուսաստանի ԱԻՆ-ից Հայաստանի դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի եւ «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք. ՊԵԿ նախագահ
24 Հունվարի 2019 - 14:09
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք, բայց պետք է այդ հարցը կառավարությունում քննարկենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը. Նարեկ Բաբայան
24 Հունվարի 2019 - 14:01
Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է
24 Հունվարի 2019 - 13:55
Վանաձորում, հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 38-ամյա Արփինե Հ.-ն իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Շալվա Է.-ի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16497
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նավթի գները նվազել են
Տնտեսություն, Հասարակություն