Facebook   Twitter
 
Որոշել ենք որոշակի առումով հայ-լիբանանյան հարաբերություններին «ռեստարտ» տալ. ՀՀ վարչապետ

Որոշել ենք որոշակի առումով հայ-լիբանանյան հարաբերություններին «ռեստարտ» տալ. ՀՀ վարչապետ

13 Մարտի 2018 - 16:17
Որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով հայ-լիբանանյան հարաբերություններին «ռեստարտ» տալ: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջեւ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում եւ տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։

Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առեւտրի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առեւտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար եւ նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է եւ նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար: «Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ եւ արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, եւ այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր եւ ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխուներն իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն եւ այլն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշներից. «2017 թ. ունեցել ենք հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որեւէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առեւտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու եւ աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առեւտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առեւտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք եւ որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ մոտակա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից եւ, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նյու Յորքում Փաշինյան–Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:43
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0 «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը
20 Սեպտեմբերի 2018 - 14:38
ՀՌՀ –ն ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:
Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով
20 Սեպտեմբերի 2018 - 14:35
Ես իրավասու չեմ մեկնաբանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որևէ բան. տեսակամուրջի միջոցով ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
Ամերիկահայ անվանի բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն այցելեցին ԵՊԲՀ
20 Սեպտեմբերի 2018 - 14:32
ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
Ներառական կրթության հիմնախնդիրները՝ հանդիպման առանցքում
20 Սեպտեմբերի 2018 - 14:30
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի և հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցևիչիի հետ:
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը
20 Սեպտեմբերի 2018 - 14:23
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 14:21
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովն իրենց երկրպագուներից ներողություն են խնդրել վերջերս համացանցում հայտնված Ibiza տեսահոլովակի համար:
Արդարադատության փոխնախարարը Բոյանա Ուրումովայի հետ քննարկել է Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին միանալու հարցը
20 Սեպտեմբերի 2018 - 14:18
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը:
Եթե ընտրակաշառքներ են բաժանվում կամ այլ խախտումներ կան, նշանակում է՝ վատ են աշխատում
20 Սեպտեմբերի 2018 - 14:16
Կա՛մ ես այլմոլորակային եմ ու բան չեմ հասկանում, կա՛մ հայ հասարայությունն է այլմոլորակային ու բան չի հասկանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14896
 
Լրահոս`