Facebook   Twitter
 
Հաշվարկվել է 3.57 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 3.57 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

13 Մարտի 2018 - 17:19
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է 16 իրավախախտում, 17-ի (14-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.569.970 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.55 խմ փայտանյութ) հաշվարկվել է 183.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպք (2 լորենի, 2 հաճարենի, 5 թխկի, 2 բոխի, 9 կաղնի, 8 սոճի), որից 1 դեպքով հաշվարկվել է 136.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (10.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (69 հատ տարբեր տեսակի ծառեր) հաշվարկվել է 2.914.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման եւ փայտանյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում․

Արարատ՝ 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 80.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 240.000 ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.056.100 ՀՀ դրամ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներ: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել:
15 Նոյեմբերի 2018 - 18:12
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել:
Վրաերթեր Երեւանում. կան վիրավորներ
15 Նոյեմբերի 2018 - 18:05
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.20-ին,
Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
15 Նոյեմբերի 2018 - 17:50
ՀՀ վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ գլխավոր դատախազի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքը (ուղիղ)
15 Նոյեմբերի 2018 - 17:42
ՀՀ վճռաբեկ դատարանն քննում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
15 Նոյեմբերի 2018 - 17:38
«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Դիեգո Սիմեոնեն ամենաբարձր վարձատրվողը կլինի «Աթլետիկոյում»
15 Նոյեմբերի 2018 - 17:30
Մադրիդի «Աթլետիկոն» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի
15 Նոյեմբերի 2018 - 17:25
Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Բողոքի ակցիա Կառավարության մոտ. պահանջում են ԿԳ նախարարի պաշտոնակատարի ու փոխնախարարի հրաժարականը
15 Նոյեմբերի 2018 - 17:21
Կառավարության շենքի ոմտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։
Ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրած, հավաքած լինեն. Շարմազանովը՝ «Իմ քայլի» ցուցակի մասին
15 Նոյեմբերի 2018 - 17:15
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր, չկա քաղաքական գաղափարախոսություն։ Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14058
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ պրծնում.Մարուքյան (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր