Facebook   Twitter
 
Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն. Գարո Փայլան

Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն. Գարո Փայլան

13 Մարտի 2018 - 17:27
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Ինչպես տեղեկանում ենք ermenihaber-ից, նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման ենթարկվել, նշել է. «2011 թվականի հունվար ամսին եկեղեցու գմբեթի լուսավորված խաչը սպառնալիքների թիրախ էր դարձել: Եկեղեցու վրա շշեր են նետվել, որոնցից մեկի մեջ գրություն է դրված եղել՝«եկեղեցու խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» բովանդակությամբ: Այնուհետև 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի խումբ անձինք՝ քարերով ու մուրճերով զինված հարձակվել է եկեղեցու վրա, կոտրել պատուհանները, վնասել դուռը»:

Հայ պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տարիներ շարունակ այս եկեղեցին հարձակման թիրախ է, հարցադրում է արել նախարարին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, և արդյոք վերջին դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսվել է թե ոչ:

Փայլանը նաև հարցրել է, թե առհասարակ Թուրքիայում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա իրականացված, օր օրի ավելացող հանցագործությունները կանխելու համար ինչ քայլեր են իրականացվում. արդյոք քրիստոնեական կառույցների վրա նմանատիպ հարձակումներ իրականցնողները կպատժվեն թե ոչ:

Նշենք, որ սույն թվականի մարտի 6-ին Տրապիզոնի Քեմերքայա թաղամասում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում էր տեղի ունեցել: Միջին տարիքի մի տղամարդ կրակ էր բացել եկեղեցու ուղղությամբ և փախուստի դիմել:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այս տարվա ընթացքում Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է. Ուշակով
26 Սեպտեմբերի 2018 - 17:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ այն քիչ հավանական է, պետք է մտածել 2019-ի մասին. ըստ РИА Новости-ի` ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել
26 Սեպտեմբերի 2018 - 17:12
Հայաստանի ազգային հավաքականի և «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք ունի:
Dunkin' Donuts-ը կհրաժարվի անվանման «փքաբլիթ» բառից
26 Սեպտեմբերի 2018 - 17:08
Ամերիկյան Dunkin' Brands Group Inc-ը որոշել է հաջորդ տարվանից հրաժարվել իր հիմնական ապրանքանիշի անվանման «փքաբլիթ» բառից:
Իրանում նորածին երեխան վերակենդանացել է դիահերձարանում
26 Սեպտեմբերի 2018 - 17:00
Իրանում վեց ամսական երեխան, որի մահը հաստատվել էր երեքշաբթի օրը, դիահերձարանում կենդանացել է։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով թաղման գրասենյակի ղեկավար Ամիր Աբբաս Աբեդինիին։
Հայկական որոշ ապրանքներ բարձր մաքսատուրքերի պատճառով չեն արտահանվում ԵՄ երկրներ (Տեսանյութ)
26 Սեպտեմբերի 2018 - 16:58
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝
ՀՅԴ ձայները Երեւանում՝ սկսած 2007-ից
26 Սեպտեմբերի 2018 - 16:53
Երևանի ավագանու ընտրություններում տապալված ուժերից մեկը ՀՅԴ-ն է:
Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են
26 Սեպտեմբերի 2018 - 16:52
Լոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են 30-ամյա Սերգեյ Կ.-ի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի եւ 23-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։
«Հայտարարություն` Աշտարակի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության և քաղաքացիների ահաբեկման մասին». Լևոն Բարսեղյան
26 Սեպտեմբերի 2018 - 16:45
Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աշխարհի ամենաազդեցիկ բուդդիստներից մեկը տարիներ շարունակ սիրուհիների հարեմ է ունեցել
26 Սեպտեմբերի 2018 - 16:39
Տիբեթյան բուդդիզմի համաշխարհային գուրու Սոգյալ Ռինպոչեն, որը Դալայ Lամայից հետո ամենաազդեցիկ հոգևորականներից է, տարիներ շարունակ իր սաներին սեռական ու ֆիզիկական բռնության է ենթարկել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15534
 
Լրահոս`
 
 
Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել
Սպորտ, Հասարակություն