Facebook   Twitter
 
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով հաշմանդամ ազատամարտիկին Պատարայում առանձնատուն է տրամադրվել

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով հաշմանդամ ազատամարտիկին Պատարայում առանձնատուն է տրամադրվել

13 Մարտի 2018 - 17:55
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Պատարա գյուղում արցախյան ազատագրական պայքարի ժամանակ վիրավորված երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն այսօր բնակարանամուտ է նշել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունի. այն գործում է 2016 թվականի ապրիլից:

Ռ. Դուդակլյանի խոսքով՝ Արցախի վիրավոր զինվորների ընտանիքների համար ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել, կառուցվել և վերանորոգվել 9 տուն:

Մեր զրուցակիցը նշել է, որ մինչ այժմ ծրագրում ներառված 9 ընտանիքն էլ ապրում էր սոցիալական ծանր իրավիճակում՝ չունենալով կենցաղային պայմաններ:

Ռ. Դուդակլյանն ասել է, որ հիմնադրամի միջոցներով Արարատ Ավանեսյանի ընտանիքի համար գնվել է տունը, կառուցվել և վերանորագվել տան խոհանոցը, սանհանգույցը, աստիճանները, տեղադրվել նոր եվրոպատուհաններ, դռներ և այլն:

«Արարատը մեկն է այն նվիրյալ ազատամարտիկներից, ում շնորհիվ այսօր մենք ապրում ենք ազատ հայրենիքում: Նման ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է»,-ասել է Ռ. Դուդակլյանը:

1993 թվականի փետրվարի 5-ին վիրավորված Արարատ Ավանեսյանը, ով ապրում է կնոջ և 3 դուստրերի հետ, իր խոսքում ասել է, որ մինչ օրս քայլում է հենակների օգնությամբ և ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանքներ կատարել:

«15 տարի շարունակ սեփական տուն չունեիք, ապրում էինք ուրիշի տներում: Ստանում եմ ընդամենը 84 հազար դրամ թոշակ, որը չի հոգում մեր ապրուստի մինիմալ ծախսերը: Շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին մեզ՝ վերանորոգված սեփական տնով ապահովելու համար»,-ավելացրել է Ա. Ավանեսյանը:

Արարատի կինը՝ Կարինե Ավանեսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել իրենց նմանների հանդեպ:

Բնակարանամուտի արարողությանը ներկա Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ խոստացել է, որ իրենց կողմից այդ ընտանիքին կտրամադրվի փափուկ կահույք:

Առանձնատան բացմանը ներկա էին նաև Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատակիցներ:

Նշենք, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի վերոնշյալ ծրագրով մինչև տարվա վերջ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում և Մարտունու շրջանի Կարմիր շուկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 2 բնակարան:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանրահավաք Արմավիրում. պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը (ուղիղ)
18 Հունիսի 2018 - 20:55
Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:
Մանվել Գրիգորյանի ամառանոցում նաեւ քարայծեր են պահվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:52
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում նաեւ քարայծներ են պահվում։ Նրանց ֆիքսել է Econews.am-ի տեսախցիկը։ Ամառանոցում նաեւ այլ կենդանիներ կան։
Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար
18 Հունիսի 2018 - 20:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նախարարն ընդունել է նոր գլխավոր արյունաբանին. քննարկվել է մանկական ուռուցքաբանության դեղերի հարցը
18 Հունիսի 2018 - 20:44
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՆ նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, շեշտվել է արյունաբանության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտությունը:
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
18 Հունիսի 2018 - 20:41
Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
18 Հունիսի 2018 - 20:32
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
«Մանվելը գրուզավիկներով պատերազմի դաշտից եղած-չեղածը տարել լցրել է Արա Լեռում իր դաչան». կինն ահազանգում է (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:20
Օգտատարերից մեկն ահազանգային տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի դաշտից բեռնատարերով իրեր է տարել ցրել Արա լեռում գտնվող իր ամառանոցը:
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:15
Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին՝ Մյասնիկյան պողոտայում «Opel» ավտոմեքենա է այրվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջները հաշված րոպեների ընթացքում մարել են հրդեհը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11937
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
Տնտեսություն, Հասարակություն