Facebook   Twitter
 
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱլԳ ավագ պաշտոնյաների հետ հանդիպմանը Բաքվին կոչ է արել երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱլԳ ավագ պաշտոնյաների հետ հանդիպմանը Բաքվին կոչ է արել երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության

13 Մարտի 2018 - 18:36
Մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Սա Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԱլԳ կառուցվածքային վերանայման մասին ընդունված որոշումներից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայկական կողմից հանդիպմանը մասնակցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձավ ԱլԳ նոր վերանայված կառուցվածքում ավագ պաշտոնյաների հանդիպման ձևաչափի առանձնակի կարևորությանը` որպես թեմատիկ հարթակները և աշխատանքային խմբերը համակարգող մարմնի։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համակարգման տեսանկյունից երկրում գործում են անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք նպատակաուղղված աշխատում են ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ՝ ստորագրված երկկողմ այլ փաստաթղթերի կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով փոխնախարարը կարևորեց նաև քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը վերապահված դերակատարությունը, անդրադարձավ խորհրդարանի դերին` նշելով, որ Հայաստանն ավարտում է խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացը։

Խոսելով ակնկալվող արդյունքների ու համատեղ հանձնառությունների իրականացման մասին՝ Կարեն Նազարյանը նաև շեշտեց դրանք հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտությունը:

Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկելու կարևորությանը՝ այս առումով հատկապես արժևորելով ԵՄ անդամ երկրների աջակցությունը և համագործակցությունը։

Նույն օրը` առավոտյան, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության վերանայված ճարտարապետության մեկնարկին նվիրված քննարկում, որին բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան ԱլԳ երկրների ԱԳ նախարարների տեղակալները։ Հատուկ տեսաուղերձով հանդես եկավ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Կարեն Նազարյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն ԱլԳ նոր ճարտարապետության հիմքում ընկած տարբերակման, ներառականության և համատեղ պատասխանատվության սկզբունքների վերաբերյալ։ Արձագանքելով ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե մարդու իրավունքների և ազատությունների խնդիրների առկայությունը կապված է իր երկրի՝ պատերազմի մեջ լինելու փաստի հետ, փոխնախարար Նազարյանն անթույլատրելի համարեց միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության և հրաժարվել ուժի կիրառումից և ուժով կառավարումից, ինչը հակասում է ժողովրդավարության և կայունության սկզբունքներին։

Քննարկմանը մասնակցեցին նաև Բրյուսելում տեղակայված վերլուծական կենտրոնների, ԵՄ և գործընկեր երկրների ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության ներկայացուցիչներ»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մրցակիցներս հպարտանում են, որ իմ դեմ են խաղում. Սերենա Ուիլյամս
20 Հուլիսի 2018 - 18:51
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը խոսել է կանանց թենիսում իր հեղինակության մասին՝ ընդգծելով, որ մրցակիցները մեծ ջանքեր են գործադրում իր դեմ խաղերում.
Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ գրավի դիմաց. փաստաբան
20 Հուլիսի 2018 - 18:45
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավ կիրառելու դեպքում
Մասնագետները կազմել են սմարթֆոնների համար ամենավտանգավոր հավելվածների ցանկը
20 Հուլիսի 2018 - 18:40
appthority.com կայքի կիբեռանվտանգության գծով փորձագետները կազմել են կորպորատիվ հաճախորդների համար ամենավտանգավոր բջջային հավելվածների ցանկը: Ըստ այդմ՝ iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի համար առավել վտանգավոր են WhatsApp և Facebook Messenger հաղորդագրային հավելվածները, ինչպես նաև Waze նավիգացիոն ծրագիրը:
Խորվաթ Նիկոլա Կալինիչը չի ընդունել աշխարհի փոխչեմպիոնի մեդալը
20 Հուլիսի 2018 - 18:36
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվել է ընդունել Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության արծաթե մեդալը, փոխանցում է Goal.com-ը:
Մեկնարկեց ԵՄ կողմից 5.6 մլն եվրո ֆինանսավորում ստացած «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը
20 Հուլիսի 2018 - 18:28
Սույն թվականի հուլիս 20-ին, ժամը 17։30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (հասցե՝ Հալաբյան 16) տեղի ունեցավ «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Հետաքրքրասեր կոալային փրկել են էլեկտրական հարվածից
20 Հուլիսի 2018 - 18:16
Ավստրալիայում փրկել են հետաքրքրասեր կոալային, որի գլուխը մնացել էր էլեկտրակայանի հարեւանությամբ գտնվող երկաթյա ճաղերի արանքում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Գերմանիայում իրանցին դանակով 14 մարդ է վիրավորվել
20 Հուլիսի 2018 - 18:12
Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեք քաղաքում մերձքաղաքային ավտոբուսում տղամարդը դանակով 14 մարդ է վիրավորել:
Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի
20 Հուլիսի 2018 - 18:10
Ֆեյսբուքյան Go Har անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի:
Դանակահարություններ Սարի թաղում. դանակը չկա
20 Հուլիսի 2018 - 18:06
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ին ժամը 00.30-ին Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու պատճառելով մարմնական վնասվածքներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13984
 
Լրահոս`