Facebook   Twitter
 
«Չեմ համարում «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի լավագույն թիմերից մեկը». Ժոզե Մոուրինիո

«Չեմ համարում «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի լավագույն թիմերից մեկը». Ժոզե Մոուրինիո

13 Մարտի 2018 - 18:54
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանություններ է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղի նախօրեին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
«Վաղը շատ բարդ խաղ է: Մենք խաղալու ենք մի թիմի հետ, որը չպարտվեց «Լիվերպուլին» ոչ տանը, ոչ էլ մրցակցի հարկի տակ, գոլեր խփեց և ոչ-ոքիի հասավ, իսկ «Լիվերպուլը» շատ պինդ թիմ է: Դա նշանակում է, որ «Սևիլիան» իսկապես լավն է: Չեմ համարում, որ մեր թիմը լավագույններից է մրցաշարում, բայց քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո ամեն ինչ հնարավոր է: 1/8 եզրափակչում ճանապարհը դեռ երկար է թվում, իսկ քառորդ եզրափակչում սկսում ես կիսաեզրափակչի հոտը զգալ»,- Մոուրինիոյին է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սևիլիա» խաղը տեղի կունենա Անգլիայում, մարտի 13-ին, ժամը 23:45-ին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լոռին՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն
21 Մայիսի 2018 - 19:00
Կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 26-րդ տուրի 4 հանդիպումները: «Շիրակ-2»-ը չէր ներկայացել «Արցախի» հետ արտագնա հանդիպմանը, ուստի տեխնիկական պարտություն կգրանցվի:
Նայինգոլանը հայտարարել է Բելգիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
21 Մայիսի 2018 - 17:29
«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը «Instagram»-ի իր էջում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ
21 Մայիսի 2018 - 16:53
Մայիսի 20-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն:
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
21 Մայիսի 2018 - 15:41
Վանաձորցի սամբիստ, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) մայիսի 17-ից 20-ը Հունաստանի Աթենք քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Միայնակ Ինիեստան` Կամպ Նոուի դատարկ խոտածածկին
21 Մայիսի 2018 - 14:13
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան վերջին հանդիպումն է անցկացրել կատալոնական ակումբի կազմում: «Ռեալ Սոսիեդադի» հետ տնային խաղում Ինիեստան մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 82-րդ րոպեին (1:0):
Մոուրինյուն կհրաժարվի մի շարք ֆուտբոլիստներից
21 Մայիսի 2018 - 12:51
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է փոփոխություններ կատարել թիմի կազմում: Պորտուգալացին դժգոհ է Անգլիայի գավաթի եզրափակիչում «Չելսիից» կրած պարտությունից և մտադիր է ամռանը բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից:
Արթուր Սարկիսովը կխաղա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
21 Մայիսի 2018 - 11:49
Ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
Նարեկ Աբգարյանը մեկ ամիս անց կմենամարտի գոտու համար
21 Մայիսի 2018 - 11:30
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի ընդամենը մեկ ամիս անց:
Հայտնի են 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները
21 Մայիսի 2018 - 10:27
Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 12 հանրակրթական դպրոցների թիմեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1855
 
Լրահոս`