Facebook   Twitter
 
«Ակտոբեն» չի կարող հայտավորել Պիզելիին, ակումբը սնանկացման եզրին է

«Ակտոբեն» չի կարող հայտավորել Պիզելիին, ակումբը սնանկացման եզրին է

13 Մարտի 2018 - 19:15
«Ակտոբեի» գլխավոր տնօրեն Սամատ Սմակովը հայտարարել է, որ ղազախական ակումբը չի կարող հայտավորել նորեկներին, քանի որ պարտք է ֆուտբոլիստներին եւ տարբեր կազմակերպությունների: Ակումբը սնանկացման եզրին է:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ակտոբե» էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոզ Պիզելին, որին ակումբը եւս պարտք էր մնացել նախորդ պայմանագրով:

«Պարտքեր ունենք 2014-2017 թվականների պայմանագրերով: 2017-ի արդյունքում պարտք ենք մնացել նաեւ թիմին տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններին: 2017-ին պարտք ենք նաեւ բոլոր ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին: Ոմանք արդեն դիմել են ՖԻՖԱ: Եթե չգտնենք հովանավորների, ակումբը սնանկ կճանաչվի: Առաջիկա երկու տուրերում հանդես կգա երիտասարդական կազմը: Ֆուտբոլիստներին հայտավորելու իրավունքից զրկվել ենք: Հնարավոր է՝ ֆուտբոլիստներին վարձավճարով տրամադրենք այլ ակումբների»,- Սմակովի խոսքը մեջբերում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պիզելիի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբն» էր: 33-ամյա ֆուտբոլիստը «Ակտոբեում» հանդես է եկել 2014-2015 թվականներին: Ղախախստանի առաջնության 55 խաղում նա խփել է 13 գոլ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը. Օզբիլիսն ու Մովսիսյանը չեն գա հավաքական
22 Մայիսի 2018 - 00:08
Մայիսի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից նվերները հայտնվել են առցանց աճուրդներում
22 Մայիսի 2018 - 00:04
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:
«Ելք»-ի՝ ավագանու 3 անդամի լիազորությունները դադարեցվել են
21 Մայիսի 2018 - 23:55
Երևանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել․
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար)
21 Մայիսի 2018 - 23:51
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել:



Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
21 Մայիսի 2018 - 23:49
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։
Ուշ քնելու սովորությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ
21 Մայիսի 2018 - 23:46
Ուշ քնելու սովորությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։ Նման եզրակացության են հանգել Գլազգո համալսարանի գիտնականները՝ Լորա Լայալի ղեկավարությամբ։
Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 23:38
Կաննի 71-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ:
Կենդանակերպի երեք՝ ի ծնե կախարդ նշանները
21 Մայիսի 2018 - 23:37
Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։
Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա
21 Մայիսի 2018 - 23:31
Ալբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 21161
 
Լրահոս`
 
 
 
 
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
Միջազգային, Սպորտ, Հասարակություն