Facebook   Twitter
 
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. Դատախազության պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի դիմումին

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. Դատախազության պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի դիմումին

13 Մարտի 2018 - 19:39
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել:
Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են:

Ռոբերտ Քոչարյանին որպես վկա մարտի մեկի գործով հրավիրելու և հարցաքննելու ցուցում տալու վերաբերյալ Դատախազությունը նշում է. «Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք:

2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ քննադատելու փոխարեն պետք է գործել. Սոֆյա Պողոսյան
27 Ապրիլի 2018 - 10:13
Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարին կից Սոֆյան թողել է հետևյալ մեկնաբանությունը.
Մահացել է պետական գործիչ, նախին պատգամավոր Միսակ Մկրտչյանը
27 Ապրիլի 2018 - 09:42
Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների եւ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լեւոնի Մկրտչյանը:
Քիմ Քարդաշյանի ինտիմ լուսանկարները պայթեցրել են համացանցը (Լուսանկարներ 18+)
27 Ապրիլի 2018 - 09:40
Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է բաց լուսանկարների շարք, որոնցում ցուցադրել է իր մարմինը: Լուսանկարները տեղադրվել են նրա Instagram-ի էջում:
Տղամարդկանց փոթորկի և ճանապարհի բույրով օծանելիքներ են առաջարկում
27 Ապրիլի 2018 - 09:32
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված առաջին հավաքածուն՝ Les Parfums Louis Vuitton-ը։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթին (Տեսանյութ)
27 Ապրիլի 2018 - 09:30
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Տեղադրված տեսանյութը երեկ՝ Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթից հատված է:
Ապրիլի 27-ի ռոմանտիկ հորոսկոպը
27 Ապրիլի 2018 - 09:27
ԽՈՅԵՐ

Այսօր դուք պետք է սթափ գնահատեք իրավիճակն ու արագ կայացնեք կարեւոր որոշումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11040
 
Լրահոս`