Facebook   Twitter
 
«Արցախը», «Լոռին», «Էրեբունին» ու «Արարատ-Մոսկվան» հաջորդ մրցաշրջանից կխաղան Բարձրագույն խմբում

«Արցախը», «Լոռին», «Էրեբունին» ու «Արարատ-Մոսկվան» հաջորդ մրցաշրջանից կխաղան Բարձրագույն խմբում

13 Մարտի 2018 - 19:40
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար:

Այդ արտոնագրերը իրավունք են ընձեռում «Էրեբունիին», «Լոռիին», «Արցախին» ու «Արարատ-Մոսկվային»` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:41
Հովանոցի պատմությունը, որը ֆուտբոլի ԱԱ փակման արարողության ժամանակ չէր բավականացրել, որպեսզի անձրևից պաշտպաներ բոլոր քաղաքական գործիչներին, բացատրվում է «բարձր կանոնակարգի» առանձնահատկություններով,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
Հայտնի է Ջոշուա - Պովետկին մենամարտի օրը
16 Հուլիսի 2018 - 23:33
WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան սեպտեմբերի 22-ին կհանդիպի Ալեքսանդր Պովետկինի (Ռուսաստան) հետ։
«Ալաշկերտ»-ը ջերմ ընդունելության է արժանացել Շոտլանդիայում
16 Հուլիսի 2018 - 23:24
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում կայանալու է «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնն այսօր մեկնել է մրցավայր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։
Ալեքսիս Սանչեսը չի ստացել ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր
16 Հուլիսի 2018 - 23:15
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ, քանի որ չի ստացել մուտքի արտոնագիր, հաղորդում է BBC-ն։
«Յուվենտուսի» երկրպագուները 55 միլիոն եվրո են ծախսել Ռոնալդուի մարզաշապիկների վաճառքի հենց առաջին օրը
16 Հուլիսի 2018 - 22:48
Թուրինում մեկնարկել է «Յուվենտուսի»՝ մեջքին Ռոնալդուի ազգանունով մարզաշապիկների պաշտոնական վաճառքը։ Ըստ Yahoo Sports Italia–ի տվյալների՝ հենց առաջին օրը ակումբը 520 հազար հավաքածու է վաճառել, որից գոյացած հասույթը 55 միլիոն եվրո է կազմել։
Կրիշտիանու Ռոնալդու․ Հասկանում եմ, որ բարդ առաջնություն եմ տեղափոխվել
16 Հուլիսի 2018 - 21:57
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։
Դավոր Շուկեր․ Խորվաթիայի հավաքականի բախտը չբերեց
16 Հուլիսի 2018 - 21:26
Խորվաթիայի ֆուտբոլի միության ղեկավար Դավոր Շուկերը խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչում տեղի ունեցած Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպման մասին, որում ֆրանսիացիները հաղթեցին 4։2 հաշվով։
«Բարսելոնային» առաջարկվել է գնել Պոգբային 150 միլիոն եվրոյով
16 Հուլիսի 2018 - 20:32
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հայտնվել «Բարսելոնայում»:
ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը
16 Հուլիսի 2018 - 19:44
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հուլիսի 16-ին հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ ծայրահեղ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1965
 
Լրահոս`