![]() Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի եւ Չեխիայի նախագահները13 Մարտի 2018 - 19:55
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ: Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետությունների միջեւ երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, եւ դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջեւ դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում եւս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարեւոր գործընկեր է եւ դաշնակից։ Նախարարությունների եւ խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին եւ տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։ Հայաստանը կարեւոր գործընկեր է նաեւ բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ։ Հեռանկարներ կան նաեւ Արեւելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից եւ չափազանց օգտակար ձեւաչափ մեր հարեւանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ: HayNews.am ![]() 27 Ապրիլի 2018 - 09:46
Այսօր՝ ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումը ձևական չէր։ Նախագահը ներկայացրեց իր միջնորդական առաքելության որոշ արդյունքները, մենք ներկայացրեցինք կոնկրետ առաջարկներ։
![]() 26 Ապրիլի 2018 - 23:44
ArmLur.am- ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այս պահին գտնվում է պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնատանը:
![]() 26 Ապրիլի 2018 - 23:31
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
![]() 26 Ապրիլի 2018 - 22:37
![]() 26 Ապրիլի 2018 - 22:21
Նոր Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր է, քան սրանից մի քանի ամիս առաջ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
![]() 26 Ապրիլի 2018 - 19:51
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը:
![]() 26 Ապրիլի 2018 - 19:20
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
![]() 26 Ապրիլի 2018 - 19:00
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:
|
Լրահոս`
![]()
ՌԴ փոխվարչապետին 25 մլն եվրո կաշառք են տվել
Միջազգային ![]()
Զգացե՞լ եք. Հովհաննես Դավթյանի նոր stand up-ը Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Դուխով» գլխարկներ Նիկոլ Փաշինյանից (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Այս շարժումը նոր սերնդինն է․ նրանք չեն ուզում պորճի երկրում ապրել. Արտյոմ Հակոբյան (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Մահացել է պետական գործիչ, նախին պատգամավոր Միսակ Մկրտչյանը
Հասարակություն ![]()
Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ապրիլի 27-ի ռոմանտիկ հորոսկոպը
Հասարակություն ![]()
Թաթա Սիմոնյանը երգ է նվիրել համաժողովրդական շարժման մասնակիցներին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր |