Facebook   Twitter
 
Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

13 Մարտի 2018 - 19:57
Եղիշե Չարենցի անվան շուրջ վերջին շրջանում ակտիվություն է զգացվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը՝ նկատելով, որ այսօր տուն-թանգարան են գալիս ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, ինչպես ընդունված էր նախկինում, այլև այցելում են տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Նրա խոսքով՝ լինում են նաև համագործակցության մի շարք առաջարկներ, որոնք իրենք հնարավորության չափով բավարարում են:

«Խոսք կամ միջոցառում, որ հնչում է թանգարանում կամ թանգարանից դուրս, ռեզոնանսս է գտնում և սկսում է տարածվել, այսօր այցելուներ շատ ունենք: Չարենցի թանգարանի շուրջ կամաց-կամաց հավաքվում են ժամանակին բռնադատված գրողների զավակները: Մոտ ամիսներին միջոցառում կկազմակերպենք, նրանց բոլորին կհրավիրենք այստեղ, բայց առանձին գալիս են, հետարքրքվում են, քանի որ Չարենցն օդիոզ կերպար է՝ իր կենսագրությամբ և աշխարհ բերած արևով»,- ասաց նա:

Ասատրյանը տեղեկացրեց, որ այսօր էլ միջոցառում է լինելու, որը նվիրված է բռնադատվածների արդարացման գործընթացին և «ձնհալի տարիներին»: Ինչ վերաբերում է պետական մակարդակով Եղիշե Չարենցին արժևորելուն, ապա Անահիտ Ասատրյանն ասաց, թե ինքը գիրք է հրատարակելու, որը հովանավորում է պետությունը:

«Այն իմաստով, որ գիրքը հովանավորում է պետությունը, կարող եմ ասել՝ այո, հովանավորում է: Բայց այն իմաստով, որ պետությունը մի մեծ բան արեց՝ ոչ, անցյալ տարի 120-ամյակն էր, այս տարի՝ 121, հուսանք՝ 125-ամյակին մի լավ բան կլինի»,- շարունակեց Անահիտ Ասատրյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը նկատեց, որ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկավ Հայաստան, Եղիշե Չարենց արտասանեց, ինչն անտեսվեց ՀՀ-ում: Նա գտնում է, որ նման իրադարձությունների վրա չի կարելի աչք փակել և անցել առաջ:

«Այլ ժողովուրդ լիներ, այլ պայմաններ լիներ, որ մեր հոգևոր պուլսն ավելի թրթռուն լիներ, այս խնդիրը կարժևորվեր, կապերը կպահվեր: Կփորձեին պարզաբանել, թե ինչպես եղավ, որ հենց Չարենց արտասանեց, այլ ոչ թե այլ բանաստեղծի գրած ստեղծագործություն: Նման անցքերի վրայով աչքերը փակած անցելը, կարծում եմ՝ լավ չէ, մենք պետք է հասկանանք, թե որ հարցի շուրջ ինչպես պետք է կազմակերպենք մեր աշխատանքը»,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Անահիտ Ասատրյանը կարծում է, որ Եղիշե Չարենցը գնահատված է եղել, գնահատվում է, ապագա ունի գնահատվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am
 
Նմանատիպ նորություններ
Արփի Գաբրիելյանը ցույց է տվել քրոջը
14 Օգոստոսի 2018 - 11:08
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:
Սելին Դիոնը սիրավեպ է սկսել հոլիվուդյան աստղի հետ
14 Օգոստոսի 2018 - 10:20
Սելին Դիոնը ամուսնու՝ Ռենե Անժելիլի մահվանից երկու տարի անց սկսել է տղամարդու հետ հանդիպել։ 50-ամյա երգչուհու ընտրյալը 54-ամյա դերասան Ռասել Քրոուն է։
Դատարանի վճռի պատճառով Անջելինա Ջոլին երեխաների հետ ստիպված է եղել ԱՄՆ վերադառնալ
14 Օգոստոսի 2018 - 10:01
Անջելինա Ջոլին երեխաների հետ ստիպված է եղել ԱՄՆ վերադառնալ։ Պատճառը դերասանուհու և Բրեդ Փիթի ամուսնալուծությամբ զբաղվող դատավորի վճիռն է, փոխանցում է TMZ-ը։
Ֆիլիպ Կիրկորովը մերժել է երկրպագուհու համբույրը
13 Օգոստոսի 2018 - 23:11
ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը մերժել է համբուրել իր երկրպագուհիներից մեկին։ Երկրպագուհին հուսահատ փորձը կատարել է օգոստոսի 11-ին, Գելենջիկում համերգի ժամանակ։ Ծիծաղելի պահը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Թռիր, թռիր՝ ինչ էլ լինի. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայից
13 Օգոստոսի 2018 - 22:39
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում Սիցիլիայի իր հանգստից նոր լուսանկար է հրապարակել և գրել.
Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է. առաջարկվում է Նիկոլայ Նիկողոսյանի դին Հայաստան տեղափոխել
13 Օգոստոսի 2018 - 21:58
Օրերս մահացած հայտնի ռուս նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, հաղորդել է, որ Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է Նովոդեվիչյե գերեզմանատանը տեղ հատկացնել ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի թաղման համար: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Ալինա Մարտիրոսյանի վառ դիմահարդարումը (Լուսանկար)
13 Օգոստոսի 2018 - 21:39
ԴերասանուհիԱլինա Մարտիրոսյանը որոշել է ուրախացնել Instagram-ի էջի հետեւորդ-երկրպագուներին՝ հրապարակելով նոր լուսանկար ու ներկայանալով վառ դիմահարդարմամբ:
47-ամյա Լերա Կուդրյավցևան դուստր է ունեցել
13 Օգոստոսի 2018 - 21:00
Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և մարզիկ Իգոր Մակարովը դուստր են ունեցել՝ գրում է iz.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 654
 
Լրահոս`