Facebook   Twitter
 
Սթրեսը կարող է վարակի՞չ լինել

Սթրեսը կարող է վարակի՞չ լինել

13 Մարտի 2018 - 21:03
Բոլորս տեղյակ ենք գրիպի եւ մրսածության վարակիչ լինելուն, բայց կարո՞ղ է արդյոք վարակիչ լինել սթրեսը:
Կալգարիի համալսարանի (University of Calgary) հետազոտողները պնդում են, որ դա միանգամայն հնարավոր է: Նրանք համոզված են, որ այլ մարդկանցից փոխանցվող սթրեսը կարող է ապակառուցողաբար ազդել ուղեղի վրա՝ առաջացնելով դեպրեսիվ եւ տագնապալի խանգարումներ:

Ջայդիփ Բեյնսը եւ նրա գործընկերները հետազոտել են տարբեր սեռերի մկների զույգի. կրծողներից մեկը ենթարկվել է չափավոր սթրեսի, որից հետո մկանը նորից դրել են վանդակի մեջ՝ հետեւելով, թե այդ սթրեսն ինչպես է ազդել զույգի երկրորդ կենդանու վրա:

Հեղինակները հետազոտել են սթրեսի ազդեցությունը նեյրոնների վրա, որոնք ազատում են կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնը (կորտիկոլիբերին): Պարզվել է, որ 2 կենդանիների մոտ էլ հորմոնի արտադրումը փոխվել է՝ անկախ այն հանգամանքից, թե մկներից որն է սթրեսի ենթարկվել: Սա նշանակում էր, որ երկրորդ մուկն ուղղակի առաջինից սթրեսով «վարակվել» է, որն իսկապես սթրեսի էր ենթարկվել:

Փորձի երկրորդ մասում հեղինակներն օգտվել են օպտոգենետիկական մեթոդներից. լույսն օգտագործելով՝ գիտնականները կարողացել են այս նեյրոնները «միացնել» ու «անջատել»: «Անջատված» նեյրոններով մկները, որոնք սթրեսի են ենթարկվել, կորցնում էին մյուս կենդանիներին սթրեսով «վարակելու» ունակությունը:

Գիտնականները եզրակացրել են, որ սթրեսի ենթարկված կենդանիները մյուս կրծողներին են փոխանցել վտանգի մասին ինչ-որ քիմիական ազդանշան: Սա ցույց է տալիս, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ մյուս զգացմունքները իսկապես կարող են «վարակիչ» լինել, այսինքն՝ կարող են մի առանձնյակից մյուսին փոխանցվել: Ի դեպ, գիտնականներին չի հաջողվել պարզել, թե այս արդյունքը որքան երկարատեւ է եւ հեռավոր հեռանկարում ինչպես է ազդում ուղեղի վրա:

Այն փաստը, որ մեկ մարդու տագնապը կարող է հուզել նաեւ մյուսներին, որոնք նրա հետ միեւնույն տարածքում են գտնվում, իսկապես բազմիցս է հաստատվել: Հետազոտողները ենթադրում են, որ մարդկանց մոտ նույն մեխանիզմն է գործում, ինչ եւ կենդանիների մոտ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Գրիգորյանը թույլ չի տվել, որ ապրանքները հասնեն Արցախ, ճանապարհից հետ են ուղարկվել Էջմիածին. ԵԿՄ անդամ (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 21:10
ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը թույլ չի տվել, որ ապրանքները հասնեն Արցախ, ճանապարհից հետ են ուղարկվել Էջմիածին:
ԱԱ-2018․ Բելգիան մեկնարկեց հաղթանակով (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 21:00
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց պայքարը G խմբում։ Առաջին խաղում հանդիպեցին Բելգիայի և Պանամայի հավաքականները։
Հանրահավաք Արմավիրում. պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը (ուղիղ)
18 Հունիսի 2018 - 20:55
Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:
Մանվել Գրիգորյանի ամառանոցում նաեւ քարայծեր են պահվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:52
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում նաեւ քարայծներ են պահվում։ Նրանց ֆիքսել է Econews.am-ի տեսախցիկը։ Ամառանոցում նաեւ այլ կենդանիներ կան։
Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար
18 Հունիսի 2018 - 20:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նախարարն ընդունել է նոր գլխավոր արյունաբանին. քննարկվել է մանկական ուռուցքաբանության դեղերի հարցը
18 Հունիսի 2018 - 20:44
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՆ նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, շեշտվել է արյունաբանության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտությունը:
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
18 Հունիսի 2018 - 20:41
Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
18 Հունիսի 2018 - 20:32
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 21791
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
Տնտեսություն, Հասարակություն