Facebook   Twitter
 
Ի՞նչ է հայտնի ԱՄՆ նոր պետքարտուղարի մասին

Ի՞նչ է հայտնի ԱՄՆ նոր պետքարտուղարի մասին

13 Մարտի 2018 - 21:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նոր պետքարտուղար է նշանակել Մայք Պոմպեոյին, որը մինչ այդ ԿՀՎ ղեկավար էր:
Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ կարծում են, որ այս նշանակումը Իրանի համար վատ նորություն է, որի վառ քննադատն է Պոմպեոն: Ի՞նչ է հայտնի ԱՄՆ նոր պետքարտուղարի մասին:

54-ամյա Պոմպեոն պարբերարաբար՝ շաբաթը 3-4 անգամ, Թրամփին զեկուցում է հետախուզության հարցերի մասին եւ համարվում է Թրամփի շրջապատում Հյուսիսային Կորեայի դեմ ամենացասումնալից անձանցից մեկը: Հադիպումներից հետո Թրամփը հաճախ է խնդրում Պոմպեոյին մնալ եւ զրույցը դեմ առ դեմ շարունակել:

Կոնգրեսում Պոմպեոն ազգային անվտանգության հարցերով պահպանողական մարդու հեղինակության է ձեռք բերել: Մասնավորապես նա հայտնի էր Բենգազիի հարցերով հանձնաժողովում որպես դաժան քաղաքականության կողմնակից: Ըստ նրա՝ հանձնաժողովը այդքան խիստ չէր Հիլարի Քլինթոնի հանդեպ Պետդեպարտամենտի գործողությունների հետաքննության ժամանակ, որն այդ ժամանակ նա գլխավորում էր ի պատասխան այն հարձակումների, որոնք 2012 թվականին Լիբիայում 4 ամերիկացիների մահվան հանգեցրին:

Պոմպեոն խիստ նվազեցնում էր 2016-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության ծավալները, հայտարարելով, որ Մոսկվան փորձում է տասնամյակներով ազդել ամերիկյան ընտրությունների վրա:

Փետրվարին նա պաշտպանում էր իր հանդիպումը ռուսական հետախուզական ծառայության ղեկավարների հետ ԿՀՎ գլխամասային գրասենյակում:

Ինչպես եւ Թրամփը, Պոմպեոն Իրանի բացահայտ քննադատ է: Նա նույնպես 2015-ին կոչ էր արել հրաժարվել Իրանի միջուկային ծրագրից:

Անցյալ տարվա հոկտեմբերին նա ասել էր, որ Իրանը «ցանկանում է տարածաշրջանում հեգեմոնական տերություն դառնալ»: Պոմպեոն Իրանին նմանեցնում էր «Իսլամական պետության» հետ՝ երկիրն անվանելով «խիստ ոստիկանական պետություն»: Պոպեոն հատարարել էր, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը եւ ֆինանսների նախարարությունը կարող են բարդացնել Թեհրանի կյանքը տարածաշրջանակյին հարցերում՝ բացահայտելով ԻՀՊԿ հետ կապված իրանական ձեռնարկություններին:

2016-ի նոյեմբերին, երբ Պոմպեոն նշանակվել էր ԿՀՎ ղեկավար, նա զգուշացրել էր, որ Թեհրանը «մտադիր է վերացնել ԱՄՆ-ին» եւ միջուային պայմանագիրը «աղետալի» էր անվանել: Նա հավելել էր, որ անհամբերությամբ սպասում է, երբ ԱՄՆ-ն կհրաժարվի համաձայանգրից:

Պոմպեոն ողջունել էր ամերիկացիների տվյալների լայնամասշտաբ հավաքը: 2016-ի հրապարակման մեջ նա կոչ էր արել վերսկսել տան հեռախոսների տվյալների լայնածավալ հավաքը եւ դրանք միացել ֆինանսական տեղեկատվության եւ կյանքի գործուենության մասին տեղեկատվության հետ մեկ բազայում, որը հասանելի կլինի որոնման համար:

Մինչ ԿՀՎ ղեկավար դառնալը՝ Պոմպեոն պահպանողական հանրապետական էր և Կանզասից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ: Նա բանակի թոշակառու սպա է, ավարտել է Վեստ Փոինտում Ռազմական ակադեմիան եւ Հարվարդի իրավաբանական դպրոցը:

 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:56
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:50
Մոսկվայի կենտրոնով վազքով անցել է 30 հազար մարդիկ: Նրանք մասնակցել են Մոսկովյան մարաթոնի:
Կարիուս. Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել
24 Սեպտեմբերի 2018 - 15:48
«Բեշիքթաշի» դարպասապահ Լորիս Կարիուսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ներողություն չի խնդրել Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. խաղարկության եզրափակչում իրեն վնասվածք հասցնելու համար.
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
24 Սեպտեմբերի 2018 - 15:45
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:
Հոնկոնգի իշխանությունները անօրինական են հայտարարել Չինաստանից անկախության գաղափարը քարոզող կուսակցությանը
24 Սեպտեմբերի 2018 - 15:40
Հոնկոնգի իշխանությունները անօրինական են հայտարարել Նոր ազգայնական կուսակցությանը, որը բացահայտորեն քարոզում էր Չինաստանից անկախության գաղափարը: Համապատասխան որոշումն ընդունել է Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի անվտանգության հարցերով քարտուղար (նախարարի) Ջոն Լին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ. Մհեր Շահգելդյան
24 Սեպտեմբերի 2018 - 15:36
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։
Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության
24 Սեպտեմբերի 2018 - 15:28
ՌԴ էստրադային երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ աղբյուրի հղումով:
Գտնվել է Գալիլեյի նամակը, որով նա խաբել է ինկվիզիցիային
24 Սեպտեմբերի 2018 - 15:22
Իտալիայում Բերգամոյի համալսարանի պատմաբանները Լոնդոնի թագավորական միության պահոցներում գտել են Գալիլեո Գալիլեյի նամակը, որի օգնությամբ նա խաբել է եկեղեցուն և իր վրայից ցրել է ինկվիզիցիայի կասկածները։ Տեղեկատվությունը հրապարակվել է Natue ամսագրի հաշվետվության մեջ։
ՀՀ նախագահը Մտքերի գագաթնաժողովում 20-ից ավելի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումների հարցը
24 Սեպտեմբերի 2018 - 15:17
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23878
 
Լրահոս`
 
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր