Facebook   Twitter
 
Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը. Զառա Դոլուխանովայի ծննդյան 100-րդ տարեդարձը հանդիսավոր կնշվի մոսկովյան «Գելիկոն օպերա»-ում (Տեսանյութ)

Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը. Զառա Դոլուխանովայի ծննդյան 100-րդ տարեդարձը հանդիսավոր կնշվի մոսկովյան «Գելիկոն օպերա»-ում (Տեսանյութ)

13 Մարտի 2018 - 21:09
Մարտի 15-ին կլրանա խորհրդային օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զառա Դոլուխանովայի (Զարուհի Դոլուխանյան-խմբ.) ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչը հանդիսավոր կերպով կնշվի Մոսկվայի «Գելիկոն օպերա»-ում:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը,երեկոյի բացումը կտրվի հայկական ժողովրդական երգով, որը Դոլուխանովայի ամենասիրած կատարումների շարքում էր:

Տաղանդաշատ հայուհու տարեդարձի կապակցությամբ նրա մասին ջերմ ու անկեղծ հուշերով են կիսվել գործընկերներն ու սաները:

«Նրան իրենց ստեղծագործություններն էին նվիրում Պրոկոֆևն ու Շոստակովիչը, Գավրիլինն ու Թարիվերդիևը: Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը: Հանդիսատեսը նրան աստվածացնում էր ու լցնում համերգային դահլիճները: Նրա անունն արտաբերվում էր մեծ հարգանքով: Նա թագուհի էր և որպես թագուհի՝ վեր բոլոր կասկածներից:

Նա միակն էր ու մնաց այդպիսին, նա երաժշտական Օլիմպոսի ամենավառ աստղն էր»,-նշել է երաժիշտ Ռուբեն Լիսիցյանը:

Մինչդեռ Դոլուխանովայի նախկին սան, «Գելիկոն օպերա»-ի մեներգչուհի Մարիա Մասխուլիան երգչուհուն բնութագրել է որպես մեծ երաժիշտ, ինտելիգենտ, կրթված մարդ ու տաղանդավոր նկարչուհի:

Հավելենք, որ Դոլուխանովան 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1957թ.՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության, եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, իսկ 1959թ.-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։

1949թ. Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։

Օպերային երգչուհին մահացել է 2012թ.:
 
Նմանատիպ նորություններ
Կադրային ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյանը ելք է առաջարկում
15 Հուլիսի 2018 - 23:00
Պետք է արձանագրենք, որ դեռեւս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքը ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք, «հուսահատության գազելների» հարցն էլ պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում. Ն. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 22:55
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք:
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ
15 Հուլիսի 2018 - 22:40
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Իրենց փողի պատճառով զինգրքույկներում գրառում չեն անում. «Դիրքապահ» ՀԿ-ն հանրահավաք եւ երթ կանցկացնի
15 Հուլիսի 2018 - 22:24
«Դիրքապահ» ՀԿ-ն հուլիսի 17-ին հանրահավաք եւ դեպի կառավարություն երթ կանցկացնի՝ բարձրաձայնելու 2016 թվականի քառօրյա պատերազմի մասնակիցների հիմնախնդիրները:
Բրիտանիացի նախարարը հրաժարարական է տվել սեքս սկանդալի պատճառով
15 Հուլիսի 2018 - 22:16
Մեծ Բրիտանիայի՝ փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆիթսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր սեքսուալ բնույթի նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով SkyNews-ը:
Հայաստանյան ֆուտբոլին փոփոխություններ են պետք, սակայն դրանք պիտի ՀՖՖ-ն իր վրա վերցնի. վարչապետ
15 Հուլիսի 2018 - 22:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին:
Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ, ով ցանկություն է հայտնել այցելել Հայաստան
15 Հուլիսի 2018 - 22:05
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։
Շուշան Երիցյանի՝ անկողնային լուսանկարը
15 Հուլիսի 2018 - 21:53
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի Շուշան Երիցյանը վերջերս Instagram-ում հրապարակումներով ավելի է թեժացնում շոգ ամառը: Գեղեցկուհու տեսանյութերն ու լուսանկարները անտարբեր չեն թողում գրեթե ոչ ոքի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12898
 
Լրահոս`