Facebook   Twitter
 
«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

13 Մարտի 2018 - 21:33
2009 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրով «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքի ներդրումային ծրագիրը» նախատեսվում էր ավարտին հասցնել 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց առ այսօր կատարվել է այս ծրագրի ընդամենը 6 տոկոսը՝ կառուցվել է 31 կմ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունը:

Ըստ դրա՝ 2012 թվականին հայտարարված ուսում­նասիրությունների համաձայն՝ «Հյուսիս-հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագի­րը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար: Սակայն նախորդ տարվա վերջին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

«Սա հարցա­կանի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2.5-3 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Բացի այդ, առ այսօր Վրաստանի և ԻԻՀ-ի հետ համաձայնեցված չէ «Հյուսիս-հա­րավ» ճանապարհային միջանցքին համանման ճանապարհի կառուց­ման հարցը: Տնտեսագետը նկատեց, որ բավարար հիմ­նավորված չէ նաև, թե ինչու ներդրումային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համեմատաբար լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների շինա­րարությամբ:

«Տրանշ 1-ի (Երևան – Աշտարակ 11, 4 կմ, Երևան – Արտաշատ 19, 6 կմ) շրջանակներում առկա է շեղում ստորագրված վար­կային համաձայնագրի և հրապարակված փաստացի աշխատանքների միջև, մասնավորապես՝ պլանավորված էր վերակառուցել մոտավորապես 56.4 կմ (18.4 կմ + 38 կմ) ճանապարհահատված, սակայն շահագործման է հանձնվել ավելի փոքր ճանապարհահատված՝ 31 կմ (11.4 կմ + 19.6 կմ), բայց նախա­տեսվում է ծախսել վարկային համաձայնագրով հաստատված-պլանավոր­ված 70.4 մլն. ԱՄՆ դոլարը՝ շեղումը կազմում է շուրջ 45 տոկոսով: Արդյունքում՝ Տրանշ 1-ի ճանապարհահատվածում 1 կմ-ի միջինացված արժեքը կազմում է մոտ 2.3 մլն. ԱՄՆ դոլար»,- հայտնեց նա:

Սուրեն Պարսյանը նաև նկատեց, որ ավարտված Տրանշ 1-ի ճանապարհահատվածը աչքի չի ընկնում բարձ­ր որակով և արագընթացությամբ:

Նրա խոսքով՝ տնտեսապես հիմ­նավորված չէ Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վերակառուցման արժեքը, մասնավորապես՝ 42 կմ ընդհանուր երկարու­թյամբ ճանապարհահատվածի վերակառուցման համար նախատեսվել է 179.6 մլն. ԱՄՆ դոլար: Այս ճանապարհահատվածի մեկ կմ միջինացված գինը կկազմի մոտ 4.3 մլն ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ այս հատվա­ծում թունելներ և այլ խոշոր ինժեներական կառույցներ նախատեսված չեն:

Տրանշ 2-ի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, իսկ Տրանշ 3-ը՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ հետաձգվեցին ժամկետները: Այժմ նախատեսված է Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի իրականացնել 2017 թվականի հունիսի 30-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը, իսկ Տրանշ 3-ը (Թալին-Գյումրի) պետք է կատարվի 2017-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը:

«Նախատեսված է Տրանշ 2-ը և Տրանշ 3-ը ավարտել մինչև 2019 թ. սեպտեմբեր, իսկ 4-րդ, 5-րդ տրանշերի մասով որևիցե կանխատեսում հնարավոր չէ անել, քանի որ առ այսօր չկան նախագծեր: Չնայած, դրանք պետք է ներկայացված լինեին 2017 դեկտեմբերի 31-ին: Կարծում եմ՝ ծրագիրը հնարավոր է ավարտին հասցնել, եթե նշված խնդիրները առանձին-առանձին լուծվեն: Եթե այս խնդիրները մնացին, այս ծրագիրը ավարտին չի հասցվի»,- նշեց նա:

Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան 304 կմ, Քաջարան-Ագարակ 42 կմ) և Տրանշ 5-ի (Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա շուրջ 62կմ) նախագծերը մինչև այժմ պատրաստ չլինելու պատճառով, Պարսյանի խոսքով՝ սահմանափակվել է ճանապարհամերձ հատվածների հողի սեփականատերերի տնտեսական ակտիվությունը, քանի որ վերջիններս չգիտեն, թե կոնկրետ որ հատվածով է ճանապարհն անցնելու, և ներկայումս ճանապարհամերձ հատվածներում շինարարական թույլտվությունների տրամադրման խնդիրներ են արձանագրվում:

«Այսպիսով՝ Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվել են 350 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրեր (տրանշներ): Դեռևս 150 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքված չէ՝ 4-րդ և (կամ) 5-րդ տրանշների համար: Բայց 2015 թվականի ապրիլի 1-ից ՀՀ-ն արդեն իսկ վճարում է Տրանշ 2-ով սահմանված մայր գումարի 2,5 տոկոսը: Իսկ Տրանշ 1-ի վարկային պարտավորությունների մարու­մը սկսվելու է 2018 թվականի մարտի 15-ից և ավարտվելու՝ 2041 թվակա­նի սեպտեմբերի 15-ին՝ կիսամյակը մեկ վճարելով 1 470 000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ որքան ծրագրի իրականացումը հետաձգվում է, այնքան ծրագիրն ավելի ծախսատար է դառնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Գազի գինը չի բարձրանա. այս հարցը քննարկել են Փաշինյանն ու Պուտինը. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
13 Դեկտեմբերի 2018 - 13:28
Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Վարդենյաց լեռնանցքը
13 Դեկտեմբերի 2018 - 13:23
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված են մեքենաներ
13 Դեկտեմբերի 2018 - 11:26
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
13 Դեկտեմբերի 2018 - 09:55
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լարս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. մեղավորը եղանակն է
12 Դեկտեմբերի 2018 - 15:48
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
«Քայլ արա՛, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն
12 Դեկտեմբերի 2018 - 12:26
Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
12 Դեկտեմբերի 2018 - 09:50
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
11 Դեկտեմբերի 2018 - 21:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան
11 Դեկտեմբերի 2018 - 12:37
Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 750
 
Լրահոս`