Facebook   Twitter
 
Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

13 Մարտի 2018 - 22:07
Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին:
Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։

Հայ-բրիտանական խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական համակարգերում ընթացող բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործակցության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում և Միացյալ Թագավորության երկրներում տեղակայված ուսումնական կենտրոններում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:00
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մարությանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:27
Վանաձորի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Կանանց եվրասիական համաժողովում. (լուսանկարներ, տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 21:48
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ
24 Սեպտեմբերի 2018 - 21:47
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հակամարտությունների լուծումը՝ խաղաղ բանակցություններով. ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը հանդիպել են Նյու–Յորքում
24 Սեպտեմբերի 2018 - 21:02
Տնտեսական ոլորտում հայ-կիպրական կապերի խորացման ու առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը վարչապետ Փաշինյանը քննարկել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ ամփոփիչ դիրքորոշումները ընտրությունների վերաբերյալ
24 Սեպտեմբերի 2018 - 19:51
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4633
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն