Facebook   Twitter
 
Չեխիայի և Վրաստանի նախագահներն Արմեն Սարգսյանին շնորհավորել են ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Չեխիայի և Վրաստանի նախագահներն Արմեն Սարգսյանին շնորհավորել են ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

13 Մարտի 2018 - 22:26
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին. Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին:
Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը կարևոր գործընկեր է նաեւ բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար
20 Սեպտեմբերի 2018 - 15:05
Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և բանակցային ճանապարհով հարցի լուծմանը. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդառաջ սահմանին իրավիճակի լարումը, որի հետևանով հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ:
Շահումով խաղերի գովազդը պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից. Փաշինյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:58
Խաղատների ու շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստում այդ ոլորտը կարգավորող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նյու Յորքում Փաշինյան–Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:43
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ներառական կրթության հիմնախնդիրները՝ հանդիպման առանցքում
20 Սեպտեմբերի 2018 - 14:30
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի և հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցևիչիի հետ:
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը
20 Սեպտեմբերի 2018 - 14:23
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
Արդարադատության փոխնախարարը Բոյանա Ուրումովայի հետ քննարկել է Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին միանալու հարցը
20 Սեպտեմբերի 2018 - 14:18
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը:
Եթե ընտրակաշառքներ են բաժանվում կամ այլ խախտումներ կան, նշանակում է՝ վատ են աշխատում
20 Սեպտեմբերի 2018 - 14:16
Կա՛մ ես այլմոլորակային եմ ու բան չեմ հասկանում, կա՛մ հայ հասարայությունն է այլմոլորակային ու բան չի հասկանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը:
Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
20 Սեպտեմբերի 2018 - 14:15
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում` փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը. «Սասնա ծռեր»
20 Սեպտեմբերի 2018 - 14:12
Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայնքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4606
 
Լրահոս`