Facebook   Twitter
 
Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

13 Մարտի 2018 - 22:35
Պարտվեցի IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մենամարտում, քանի որ աֆղանցի բռնցքամարտիկն անհարմար մրցակից էր: Ի սկզբանե չէի ցանկանում նրա հետ մենամարտել, բայց մեր պրոմոուտեարական ընկերությունում կա մի մենեջեր, ում հետ ընդհանուր լեզու չենք գտնում, եւ նա միտումնավոր ինձ մրցակից գտավ այս չմենամարտող բռնցքամարտիկին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում Գերմանիան ներկայացնող 34-ամյա Արման Թորոսյանը, ով Գերմանիայի Գյուտերսլոհ քաղաքում կայացած մենամարտում պարտվել է աֆղանցի Ջամա Սաիդիին:

Պրոֆեսիոնալ ռինգում սա Արման Թորոսյանի առաջին չեմպիոնական մենամարտն էր (19 հաղթանակ`16 նոկաուտ, 4 պարտություն եւ 1 ոչ ոքի):

Արման, ի՞նչը չբավարարեց գոտին նվաճելու համար:

Պարտվեցի միավորներով: Այնքան զայրացած էի, որ չհետաքրքրվեցի էլ միավորների ինչ տարբերությամբ եմ պարտվել: Նա քաշով ծանր էր եւ մինչեւ մենամարտը մեծ քաշ էր գցել: Չմենամարտող բռնցքամարտիկ էր, պարբերաբար գրկախառնվում էր, մոտ տարածության վրա էր աշխատում, գլուխը կախում, որպեսզի ինձ թույլ չտար ես հարվածեմ: Տպավորություն էր, որ նրանք հատուկ պատրաստվել էին, այդօրինակ մենամարտ անցկացնելու համար, որ ամեն ինչ աներ իմ հարվածները կասեցնելու համար: Մենամարտը դիտարժան չստացվեց: Չկարողացա իմ հնարավորությունները ցուցադրել, ոսկե միջինը գտնել:

Շատ էի ուզում հաղթել, իմ քաղաքում էր, որտեղ ես մեծացել եմ, իմ ժովորդի առջեւ, ամբողջ մարզադահլիճն ինձ էր երկրպագում: Նման էներգիա, այդքան շատ էմոցիաներ երբեք հանդիսատեսից չէի ստացել, երբ մտա ռինգ, ամբողջ դահլիճն անունս էր վանկարկում: Ցավալի էր, որ պարտված իջա ռինգից: Շատ լավ պատրաստված էի, ամեն ինչ անում էի, որ նոկաուտով ավարտեի: Բայց այնքան անհետաքրքիր բռնցքամարտ ստացվեց, մինչեւ 12-րդ ռաունդ ձգվեց, միավորներով էլ նա առաջ ընկավ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանը խաղաց 90 րոպե
18 Փետրվարի 2019 - 00:06
Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Դրեզդենի «Դինամոյի» հետ:
«Ինտերը» տնային հաղթանակ տարավ, Իկարդին կնոջ հետ խաղը դիտում էր տրիբունայից
17 Փետրվարի 2019 - 23:50
Իտալական A Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում գրանցվեցին 5 րոպեի ընթացքում:
Իտալիայի C Սերիայում հանդիպումն ավարտվել է 20:0 հաշվով. թիմերից մեկը խաղացել է 7 ֆուտբոլիստով
17 Փետրվարի 2019 - 22:55
Իտալիայի C Սերիայում «Կունեոն» հաղթել է «Պրո Պյաչենցային» 20:0 հաշվով:
«Լոռի»-«Ֆրեմադ Ամագեր». Հանդիպման տեսությունը
17 Փետրվարի 2019 - 21:50
«Լոռին» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանը խաղաց 90 րոպե
17 Փետրվարի 2019 - 21:08
Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Դրեզդենի «Դինամոյի» հետ:
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
17 Փետրվարի 2019 - 19:53
Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:
«Գանձասար-Կապանը» հաղթել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի (Տեսանյութ)
17 Փետրվարի 2019 - 19:46
Արդեն տեղեկացրել էինք, որ «Գանձասար-Կապանը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Իրանում «Բավարիայի» հանդիպումը չեն ցուցադրել կին մրցավարի պատճառով
17 Փետրվարի 2019 - 19:44
Իրանի հետուստաալիքները չեն ցուցադրել նախապես ծրագրված Մյունխենի «Բավարիայի» եւ «Աուգսբուրգի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
«Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Ժիրոնային»
17 Փետրվարի 2019 - 18:25
Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնայից»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2408
 
Լրահոս`