Facebook   Twitter
 
Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

13 Մարտի 2018 - 23:34
Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանը մեջքի լուրջ վիրահատության է ենթարկվել: Դերասանը իր հետեւորդներին լուսնկարների միջոցով հայտնում էր վիրահատության ընթացքի, ինչպես նաեւ վերականգնողական պրոցեսի մասին:
Թեեւ Արամ MP3-ը Life.panorama.am-ին հայտնել էր, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Գարիկ չներկայացավ: Իսկ այսօր արդեն համացանցում կարծիքներ են հնչում, թե սխալ վիրահատության պատճառով Գարիկը գրեթե չի կարողանում քայլել, եւ բժիշկների թույլ տված սխալի պատճառով դեռ հարց է, թե ինչքան ժամանակ է Գարիկը դժվարությամբ քայլելու:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով նշեց.

«Անկեղծ ասաց, իմ տեղեկություններով նման բան չկա, այսինքն՝ վիրահատությունը լավ է իրականացվել եւ վիրահատության հետեւանքով չէ, որ խնդիրներ են առաջացել: Պարզապես հետվիրահատական շրջանում մեկ այլ խնդիր է առաջացել, որը մինչեւ վիրահատությունը պարզ չէր, որի համար էլ Գարիկը բուժվում էր եւ հիմա վերականգնողական փուլում է, ինչը բավականին լավ է ընթանում: Իհարկե, ես բժիշկ չեմ, որ հստակ բացատրություններ տամ, սակայն վստահեցնում եմ, որ Գարիկի առողջականի հետ կապված գնալով ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Հարցին, թե հեռուստադիտողը, ե՞րբ կարող է Գարիկին տեսնել «Լավ երեկո»-ում, պատասխանեց.
«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծում եմ, որ հեռուստադիտողը երկար չի սպասի: Երբ ամեն ինչ արդեն կարգավորվի, նա կվերադառնա աշխատանքի»:

Life.panorama
 
Նմանատիպ նորություններ
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից նվերները հայտնվել են առցանց աճուրդներում
22 Մայիսի 2018 - 00:04
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:
«Ելք»-ի՝ ավագանու 3 անդամի լիազորությունները դադարեցվել են
21 Մայիսի 2018 - 23:55
Երևանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել․
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար)
21 Մայիսի 2018 - 23:51
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել:



Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
21 Մայիսի 2018 - 23:49
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։
Ուշ քնելու սովորությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ
21 Մայիսի 2018 - 23:46
Ուշ քնելու սովորությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։ Նման եզրակացության են հանգել Գլազգո համալսարանի գիտնականները՝ Լորա Լայալի ղեկավարությամբ։
Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 23:38
Կաննի 71-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ:
Կենդանակերպի երեք՝ ի ծնե կախարդ նշանները
21 Մայիսի 2018 - 23:37
Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։
Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա
21 Մայիսի 2018 - 23:31
Ալբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի:
Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել
21 Մայիսի 2018 - 23:30
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել: Նա կարծում է, որ դրանք ազատ եւ արդար չեն եղել, գրում է AP-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11440
 
Լրահոս`
 
 
 
 
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
Միջազգային, Սպորտ, Հասարակություն