Facebook   Twitter
 
«Փաստ». Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար

«Փաստ». Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ պաշտպանության նախարար

14 Մարտի 2018 - 08:27
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:
Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի:

Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:

Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն:

Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». ԱԺ-ն գործող բարեկամական խմբերի գոյությունն ընկալում է որպես «քաղաքական տուրիզմ»
16 Մարտի 2019 - 09:25
«Արդեն 3 ամսից ավելի է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է, պատգամավորներն էլ ինտենսիվ գործուղումների են մեկնում, սակայն դեռ ձևավորված չեն բարեկամական խմբերը։
«168 ժամ». Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում
16 Մարտի 2019 - 09:00
«168 ժամ» թերթը գրում է. «Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1522
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն