Facebook   Twitter
 
«ՀԺ». Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու «Երկիր ծիրանիից». սցենարը պատրաստ է

«ՀԺ». Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու «Երկիր ծիրանիից». սցենարը պատրաստ է

14 Մարտի 2018 - 08:40
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու:
Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:

Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ եւ այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչեւ հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տեւում: Այդպես է եղել «Ելք» խմբակցության՝ բոլշեւիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը:

Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը:

Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել

Հանրապետական ավագանին քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել «Երկիր ծիրանի» խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաեւ այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց
20 Հունիսի 2018 - 10:08
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր և հարգված մարդ է:
Գեներալ Սեյրանին ասեք՝ Մանվելից հետո Էջմիածինն ու Արմավիրը Նիկոլն իրեն չի տալու.«Հայելի»
20 Հունիսի 2018 - 10:03
«Հայելի»-ն գրում. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը մարդկային ստորությունների իսկական շքերթի վերածվեց:
Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է
20 Հունիսի 2018 - 09:59
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ՀՀ աշխատանքի և սոցի­ալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարակա­նին, շարունակելու է պաշտոնավարու­մը:
Կառավարությունը իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Հրանտ Բագրատյանը՝ կուտակայինի մասին. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:51
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
«Իրավունք». Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին
20 Հունիսի 2018 - 09:35
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին:
«Ալֆոնս» մարդը. Ո՞վ է բողոքել Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:33
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ: Նա մեղադրվում է մի քաղաքացու առևանգելու և ծեծի ենթարկելու մեջ:
«Փաստ». ՀՅԴ-ական պատգամավորի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն
20 Հունիսի 2018 - 09:32
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը «AUDI Q7 3.6» մակնիշի ավտոմեքենա ունի, որը նա գնել է նախորդ տարի եւ որի դիմաց վճարել է 6 միլիոն դրամ։
ԱԱԾ-ն կշարունակի «բացահայտումների» շարքը. Հերթի մեջ են Գագիկ Խաչատրյանը, Տարոն Մարգարյանը. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 09:29
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։
Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տևական ժամանակ գաղտնի էր պահում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1260
 
Լրահոս`